Դատավորը վարույթ է ընդունել զոհվածի հոր դեմ ոստիկանության ներկայացրած հայցը
Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանը վարույթ է ընդունել ոստիկանության հայցն ընդդեմ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ։
Panorama.am-ը Դատալեքսից տեղեկանում է, որ ոստիկանությունը դատարանից պահանջում է Գարիկ Գալեյանին ենթարկել պատասխանտվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով։
Օրենսգրքի 182 հոդվածը վերաբերում է Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն.
«Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
«Հայցադիմումում պահպանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներն, ուստի այն պետք է ընդունել վարույթ։ Միաժամանակ դատարանը, համարելով, որ վարչական գործը նախապատրաստված է դատաքննության նշանակելու համար, գտնում է, որ սույն գործը պետք է նշանակել դատաքննության»,-ասված է դատավոր Մաքեյանի՝ նոյեմբերի 24-ին կայացրած որոշման մեջ։
Գործովլ նախնական դատական նիստ հրավիրվել է 2023 թվականի հունվարի 17-ին, ժամը 15:15-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 24 դատական նիստերի դահլիճ):
«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ»,-ասվածէ դաավորի որոշման մեջ:
Արձագանքելով դատավորի որոշմանը՝ Մխիթար Գալեյանի մայրը՝ տիկին Աստղը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության փտած, նեխած դատական համակարգում կան դատավորներ, որոնք ապրելով, շնչելով իմ ՏՂՈՒՍ կյանքի հաշվին ու մեր արցունքների հաշվին, իր կոտրած ձեռքով գործը վարույթ է ընդունել ու ամենաահավորը գիտեք որն է, որ դատը նշանակվել է իմ ՄԽԻԹԱՐԻՍ բանակ զորակոչվելու ու բանակից չզորացրվելու օրը։ Գիտեք բարությունս ու Աստծո հավատը դնելով մի կողմ մենակ մի բան եմ ցանկանում՝ էն դատավորն ու դատախազը, որ ընդունակ կլինի դատել հերոսի հորը, թող նա սևազգեստ դառնա։
Գարիկը ձեր կոկորդին կանգնած փուշ է, ում դուք ուզում եք կուլ տալ»։
Գրառման մեկնաբանություններում բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցություն են հայտնել Գալեյան ընտանիքին՝ խիստ քննադատելով իշխանություններին.
«Աստված իմ, սրբություն չունեն»։
«Գժվել են»։
«Կեղտոտ ղեկավարներ, նույնպես փնթի իր դատավորներով, հատուկ տարաք ու կոտորեցիք մեր որդիներին, դուք պիտի ցմահ դատվեք, հանգիստ թողեք ծնողներին»։
«Սա խայտառակություն է»։
«Էսքան անթասիբ յալանչի որտեղի՞ց ծլեց մեր երկրում»։
«Դիմեք ՄԻԵԴ.. թող խայտառակ լինեն»։
«Թուրքերի նման ա ձեռագիրը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է
- «Եռաբլուրում» ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից հինգը տուժող կճանաչվեն
- Բերետավորները «Եռաբլուր»-ում մեզ հետ վարվեցին այնպես, ինչպես 1915 թ-ին թուրքերը հայերի հետ. զոհված զինվորի հայրը
- «Փաստ». Եռաբլուրի «առումը» օպերացիան Նիկոլն արդեն մեկ անգամ արել է՝ իր կողմնակիցների հետ քայլերթ իրականացնելով
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները