ԱԱ-2022. Բելգիային հաղթելուց հետո մարոկկացիները Բրյուսելում անկարգություններ են կազմակերպել
Բրյուսելում զանգվածային անկարգություններ են սկսվել ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի Բելգիայի և Մարոկկոյի հավաքականների (0:2) հանդիպումից հետո։
Մարոկկոյից ներգաղթյալները Բելգիայի մայրաքաղաքում ջարդ են կազմակերպել՝ տոնելով իրենց թիմի հաղթանակը։ Հիմնական անկարգությունները տեղի են ունեցել Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում։ Մարոկկացի երկրպագուները այրել են մեքենաներ, ճայթրուկներ նետել, կոտրել փողոցի կահույք։ Նրանք նաև պոկել են Բելգիայի դրոշները։
Անկարգությունների պատճառով տեղի ոստիկանությունը ստիպված է եղել շրջափակել Բրյուսելի մի մասը և արցունքաբեր գազ կիրառել։ championat.com-ի հաղորդմամբ, ոստիկանությունը 10-ից ավելի մարդու ձերբակալել է։
F խմբում Մարոկկոն 4 միավորով երկրորդն է, բելգիացիները 3 միավորով երրորդն են: Խմբային փուլի վերջին տուրում կկայանան Բելգիա - Խորվաթիա և Կանադա - Մարոկկո հանդիպումները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան