Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ իր այցը Կիև հնարավոր է միայն նաև Մոսկվա այցելելու դեպքում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կիև կայցելի միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի այցելել նաև Մոսկվա: Այդ մասին պոնտիֆիկոսն ասել է ճիզվիտական Americamagazin ամսագրին տված հարցազրույցում։
«Ես մտածում էի Կիև գնալու մասին, բայց որոշում կայացրեցի, որ եթե գնամ, ապա կգնամ Մոսկվա և Կիև, երկու քաղաքներ, ոչ թե երկուսից մեկը»,-Ըստ «Գազետա ռու»-ի՝ հայտարարել է Վատիկանի ղեկավարը։
Սեպտեմբերի կեսերին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունները բանակցություններ են վարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Կիև այցի շուրջ։
Ավելի ուշ Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերը հայտարարել է, որ Վատիկանը դիվանագիտական ուղիներով կապեր է պահպանում Մոսկվայի հետ և պատրաստ է բանակցությունների սեղան առաջարկել Ուկրաինայի և Ռուսաստանի համար։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը հաստատել է Վատիկանի մտադրությունը՝ հանդես գալ որպես խաղաղարար Ուկրաինայում
- Մակրոնը հնարավոր է Հռոմի պապին նվիրած լինի Կանտի՝ նացիստների կողմից գողացված գիրքը
- Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
- Հռոմի պապ. Ինձ ցավ է պատճառել Հայաստանի և Ադրբեջանի վերջին բախումների մասին լուրերը
- Հռոմի Պապն Արևմուտքն անվանել է մարդկության գերեզմանոց՝ մատնանշելով նրա կեղծ ուղին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա