ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցերը
ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկուշաբթի օրը քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել են Բաքվից։
«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման շուրջ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարության ներկայացուցիչը ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը
- Պետքարտուղարություն. Բլինքենը հորդորել է Ալիևին շարունակել շոշափելի քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացին աջակցելու համար
- ԱՄՆ-ը ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը. պետքարտուղարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան