Թեհրանը կպահանջի 10 խաղով որակազրկել ԱՄՆ ֆուտբոլի հավաքականին Իրանի դրոշը խեղաթյուրելու համար
Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականը հանցագործություն է կատարել՝ իր սոցիալական ցանցերում տեղադրելով Իրանի փոխված դրոշը և դրա համար պետք է պատժվի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
«Իսլամական Հանրապետության խեղաթյուրված դրոշով ԱՄՆ-ի թիմի թվիթերյան էջում հրապարակումը հանցագործություն է, որի համար թիմը պետք է համապատասխան պատժի ենթարկվի: Մենք հուսով ենք, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատշաճ ուշադրություն կդարձնի այս միջադեպին»,-Կանանի Չաֆիին մեջբերել է Երիտասարդ լրագրողների ակումբը:
Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ թիմը հրապարակել է նշված գրառումը, այդ մասին անմիջապես ծանուցվել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը, որն անմիջապես ներգրավվել է աշխատանքին:
«Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան և սպորտի նախարարությունը տեղի ունեցածի քննարկմանը նույնպես մասնակցել են: Ի վերջո, ամերիկյան կողմը ստիպված եղավ ընդունել իրենց գործողությունների սխալ լինելը»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Կիրակի օրը Tasnim-ը հաղորդել է, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ԱՄՆ-ի դեմ բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով 10 խաղով որակազրկել ԱՄՆ-ի հավաքականին Իրանի Հանրապետության դրոշի խեղաթյուրված պատկերի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ-2022. Բելգիային հաղթելուց հետո մարոկկացիները Բրյուսելում անկարգություններ են կազմակերպել
- 28.11. ԱԱ-2022-ի հանդիպումները
- L'Équipe. Բենզեմայի հեռանալուց հետո Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականում մթնոլորտը բարելավվել է
- 26.11. ԱԱ-2022-ի հանդիպումները
- Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն ԱԱ-2022-ում արգենտինացիներին հաղթելու համար կստանան Rolls-Royce
- Ռոնալդուն ֆուտբոլի աշխարհի առաջնություններում իր խփած ռեկորդային գոլը նշել է Մեսսի նկարի ֆոնին