Ամերիկացիների՝ Սիրիայի քրդերին օգնություն են տրամադրելը զայրացրել է թուրքերին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) Twitter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) տրամադրվել է օգնություն:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կառույցը հրապարակել է լուսանկար, որտեղ ամերիկյան կողմը քրդական ուժերին փոխանցում է արյուն և պլազմա:
«Մենք շարունակում ենք համագործակցել @cmoc_sdf-ի հետ և աջակցում նրանց ջանքերին՝ Սիրիայի հյուսիսում կայունություն հաստատելու համար: Միասին մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանային կայունությանը»,-նշված է եղել գրառման մեջ:
Այս գրառումը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին, քանի որ պաշտոնական Անկարան «SDF»-ին նույնացնում է իր տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:
Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին