Աշոտյան. Էդմոնին ասեք, թող այս մասին էլ մի հատ թվիտ անի
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով էդմոն Մարուքյանի՝ թվիթերում արած գրառմանը, գրում է.
«Նիկոլի անձնական օգտագործման դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանն այսօր Թվիտերում հիմնավորել է, թե ինչու «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը պիտի շարունակել օգտագործել։
Իհարկե, միանշանակ է, որ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է լուծված, ոչ էլ Լեռնային Ղարաբաղը վերացել է որպես քաղաքական միավոր, այդ թվում՝ միջազգային քաղաքականության մեջ։
Էդմոնի գրածի զավեշտը ուրիշ տեղ է։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Էդմոնի շեֆ Նիկոլը ունեցել է 3 հանդիպում Ալիևի ճետ ռուսական միջնորդությամբ և 5 հանդիպում՝ եվրոպական։
Ահա այդ հանդիպումներում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործման վիճակագրությունը։
11.01.2021 - Մոսկվա- ԼՂ հիշատակում չկա։
26․11․2021- Սոչի- ԼՂ հիշատակում կա։
14 December 2021- Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։
6 April 2022- Բրյուսել - ԼՂ հիշատակում չկա։
23 May 2022- Բրյուսել - Հիշատակվում է ՂԱՐԱԲԱՂԻ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ։
31 August 2022 - Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։
06.10.2022- Պրահա - ԼՂ հիշատակում չկա։
31.10.2022- Սոչի- ԼՂ հիշատակում չկա։
Այսինքն հաշվետու ժամանակահատվածում Նիկոլով կայացած 8 հանդիպումների եզրափակիչ հաղորդագրություններում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն օգտաւործվել է ընդամենը մեկ (!) անգամ։
Փաստորեն, ՌԴ ՊՆ-ն ավելի հետևողական է այդ հարցում, քան իր համաձայնությունը տվող Նիկոլը։
Հ.Գ. Էդմոնին ասեք, թող այս մասին էլ մի հատ թվիտ անի»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաև ես
- Մարուքյան. Չնայած ամենօրյա հարձակումներին՝ Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան