«Նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությունն ունի մեկ միլիոն դոլար և իշխանությունը պետք է որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը:
Սեղանին դրված է երկու տարբերակ. կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների անվտանգային պայմանները, կամ ամանորին ընդառաջ զարդարել քաղաքն ու կազմակերպի ճոխ տոնակատարություն:
Առաջինը վերաբերվում է պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, զինվորների կյանքին ու առողջությանը:
Իսկ երկրորդը՝ բնակչության լավ տրամադրությանը, այսինքն՝ իշխանության քաղաքական վարկանիշին:
Նորմալ պետություններում, պետական իշխանության պարագայում նման ընտրությունն իսկ զավեշտ կլիներ, քանի որ ընտրելու բան չկա. ամեն ինչ պարզ է:
Բայց, ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ» քաղաքացու զինվոր որդու կյանքն ու առողջությունը:
Չգիտեմ, սա ինչպես է կոչվում, բայց որ հերթական խելագար «աննախադեպն է», դա հաստատ ...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան