Գլխավոր դատախազության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Գլխավոր դատախազության ավտոմեքենան մոտ մեկ ժամ առաջ Երևանի կենտրոնում վթարի է ենթարկվել։
Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ, գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին:
Տուժածներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան