Դավիթ Բալայանը հրաժարվել է Վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու մասին առաջարկից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է Վերաքննիչ քրեական դատարան տեղափոխվելու առաջարկից։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Բարձրագույն դատական խորհրդից։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 21-ին որոշում էր կայացրել՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան