ԵՏՀ-ն հայտարարել է համընդհանուր վճարային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հայտարարել է համընդհանուր վճարային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին, որը ենթադրում է միասնական քարտի թողարկում՝ միավորելով ԲՐԻԿՍ և ԵԱՏՄ երկրները: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից։
Այսպիսով, այն միավորելու է Չինաստանի (Union Pay), Հնդկաստանի (RuPay), Բրազիլիայի (Elo), ԵԱՏՄ անդամ պետությունների («Միր», «Բելկարտ» և այլն) ազգային համակարգերը:
«ԵԱՏՄ-ում հետևողական աշխատանք է տարվում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ուղղությամբ, որտեղ զգալի առաջընթաց է գրանցվել։ Աշխատանքներն իրականացվում են երեք ոլորտներում՝ բանկային, ապահովագրական, արժեթղթերի շուկա։ Առանցքային ոլորտներից է ընդհանուր բորսային տարածքի կառուցումը, իրականացվում է համապատասխան ճանապարհային քարտեզ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2021 թվականին Միության երկրները նաև համաձայնագիր են կնքել, որը կարգավորում է վարկային պատմությունների մասին տեղեկությունների փոխանակումը։ Այսպիսով, 2025 թվականի հորիզոնում ակնկալվում է ԵԱՏՄ-ում կապիտալի ազատ տեղաշարժի և ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանների ստեղծում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին