Զաս. Իրավիճակը բարդ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին
ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում գտնվող հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այս մասին բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Եթե ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանում իրավիճակը գնահատենք, ապա այժմ ձևավորվող միտումները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Բոլոր մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած է տարածաշրջանում խաղաղության հասնելու վրա՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում... Տարածաշրջանի երկրները գնում են այս ճանապարհով, ինչը շատ լավ է», - հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ մյուս կողմից ստեղծված իրավիճակը բարդ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։
«Այնտեղ ամեն օր կրակոցներ են։ Որպես Հայաստանին օգնություն՝ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվել է միջոցառումների շարք. և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ սահման առաքելություն ուղարկելը, որը ռեալ կգնահատի իրավիճակը։ Այդ միջոցառումներն աջակցություն են ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների կողմից»,-ասել է նա։
Զասի խոսքով, «միակ բանը, որին չհաջողվեց հասնել, ստեղծված իրավիճակի կոնսոլիդացված գնահատումն է»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ԱԽ անդամներին առաջարկել է քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
- Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիր ներխուժման դեպքում Մինսկը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ-ին
- Զատուլին. Փաշինյանը ՀԱՊԿ-ից ուզում է «ամեն ինչ, կամ ոչինչ»
- Հույս ունեմ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ կիրականանան. Փաշինյան
- «Կոմերսանտ»-ին զարմացրել է Հայաստանում լուսանկարիչների ու երկրների առաջնորդների միջև ինտիմ կապը
- Կրեմլում հայտարարել են, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում
- «Еще чего!». Լավրովի արձագանքը՝ հայաստանցի լուսանկարչի խնդրանքին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին