Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը հատուկ տիտղոս կստանա Չարլզ III թագավորից
Արքայադուստր Շառլոտան կարող է հատուկ կոչում ստանալ իր պապից՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Չարլզ III-ը արքայազն Էդվարդին Էդինբուրգի դուքս չի դարձրել, քանի որ ցանկանում է այս տիտղոսը պահել արքայադուստր Շառլոտայի համար։
«Քննարկումներ են ընթանում, բայց թագավորի համար նախընտրելի է, որ այդ տիտղոսը բաժին հասնի արքայադուստր Շառլոտային։ Դա կլինի թագուհու հիշատակը հարգելու տեղին միջոց, որը կրում էր Էդինբուրգի դքսուհու տիտղոսը, և հիանալի միջոց Նորին մեծության համար՝ հարգելու գահաժառանգության գիծը»,- լրագրողներին ասել է ինսայդերը։
Լինելով Ուելսի արքայազնի և արքայադստեր երկրորդ զավակը, Շառլոտան երրորդն է գահի հերթում իր հոր Ուիլյամի և ավագ եղբոր՝ Ջորջից հետո: Այնուամենայնիվ, երբ Քեյթ Միդլթոնը սպասում էր իր առաջնեկին, արքայական ծննդյան իրավունքի կանոնները փոխվեցին՝ զույգից ծնված աղջկան տալով նույն իրավունքները, ինչ տղային:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա