Մշակույթ 16:16 28/11/2022

«Չարենցի հոգու լույսը». Բացվեց Եղիշե Չարենցի հիշատակի հուշատախտակը

Մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում հոբելյանական միջոցառումները շարունակվում են, իսկ հենց նոյեմբերը հայտարարված է եղել հիշատակի ամիս։ Նոյեմբերի 27-ին լրացել է Եղիշե Չարենցի մահվան 85-րդ տարելիցը։

«Այս ամսվա ընթացքում թանգարանը տարբեր նախաձեռնություններով հանդես եկավ։ Կարևորագույն ծրագրերից էր օրեր առաջ «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտական նստաշրջանը։ Իսկ այդ նախաձեռնությունները եզրափակում ենք այսօր շատ կարևոր միջոցառումներով»,- հայտարարեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Այս միջոցառումներից առաջինը Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) Ե. Չարենցի հիշատակի հուշատախտակի բացումն է։



Այս շենքում Չարենցն ապրել է իր կյանքի վերջին 2 տարիները։

«Չարենցը Երևան է եկել 1919 թվականին։ Ապրել է շատ տեղերում։ Որոշ տեղերում ուղղակի անկյուն էր զբաղեցնում։  Բավական երկար ժամանակ՝ 7 տարի, ապրել է  Երևան հյուրանոցում։
Մի օր, այս կողմերով անցնելով, տեսնում է այս շենքը կառուցելիս և իրեն բնորոշ անմիջականությամբ ասում՝ մի բնակարան պետք է խնդրեմ հենց այս կարմիր տանը։ Իսկ ինչո՞ւ կարմիր։ Շենքը կարմիր տուֆից է կառուցված։ Խնդրեց և այն ժամանակ Հայաստանի  կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի կարգադրությամբ այս շենքի երրորդ հարկի երեք սենյականոց թիվ 12 բնակարանը տրվեց Չարենցին։ Ըստ Արփենիկ Չարենցի հուշերի՝ այստեղ են ծնվել Չարենցի ամենահայտնի ստեղծագործություններից  «Նավզիկե», «Աղասի Խանջյանին» և այլն։

1937 թվականի հուլիսի 26-ին հենց այս շենքի մուտքից պետանվտանգության աշխատակիցները մտան, ձերբակալեցին Չարենցին ու տարան բանտ։ Այդ օրվանից այստեղ Չարենցը ոտք չի դրել», - պատմեց Ժ. Մանուկյանը։

1975 թվականին մեմորիալ բնակարանը կամ արդեն թանգարանը պատրաստ է եղել այցելուներ ընդունելուն։

Այդ թանգարանի բացման և Չարենցի 70-ամյակի առիթով  շենքի վրա փակցվել էր հուշատախտակ։ Ժ.Մանուկյանը հիշեցրեց, որ 2016 թվականին հանվել էր այն, քանի որ  դրա վրա Չարենցի ապրած տարեթվերը սխալ էին գրված և նշեց, որ այս տարին պատեհ ժամանակ էր արդեն ճշտված, հստակեցված թվականներով նոր հուշատախտակ ունենալու  համար։

ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ հոբելյանական տարին հագեցած եղավ միջոցառումներով ոչ միայն Երևանում, նաև մարզերում, իսկ այսօր բացվում է  Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։

«Սրանով չի ավարտվում Չարենցի հոբելյանական միջոցառումները։ Դրանք կշարունակվեն մինչև 2023 թվականի մարտ և առիթներ կունենանք տալու Չարենցի անունն ու վերաիմաստավորելու այն  մեծ ժառանգությունը, որ հասել է մեզ Չարենցից»,- նշեց փոխնախարարը։

Հուշատախտակի հեղինակ Արմենակ Վարդանյանի մտահղացման հիմքում ընկած է Չարենցի՝  դեպի արև, դեպի լույս, դեպի անհուն տիեզերք ձգտելու գաղափարը։ Հուշատախտակի վերնամասում հարթաքանդակային լուծում է  տրված քարի մակերեսից դուրս եկող արևի ճառագայթներին՝ խորհրդանշելով Չարենցի մեծությունը, որը չտեղավորվելով իր ժամանակի ու միջավայրի հեղձուկ սահմաններում՝ չհասցրեց իրագործել իր բոլոր մտահղացումները։ Մեջտեղում գունդ է, որը խորհրդանշում է արևը՝ Չարենցի հոգու լույսը։ Նա հեռացավ, բայց ստեղծեց անեզր տիեզերական հայրենիք, իսկ իր ժառանգությունը ճառագեց որպես լույս՝ հարստացնելով հայ և համաշխարհային գրականությունը։

Բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, հուշաքարի հիմքում դրված գաղափարը հենց չարենցյան տողերով ներկայացրեց.

«Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛»։

Չարենցի հուշատախտակը բացվեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերի ներքո։

Միջոռացմանը ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը լրագրողներին ասաց, որ Չարենցի կարմիր տան մոտով անցնելիս ողջունում է այնտեղի ծառերին։

«Այս ծառերի մոտով որ անցնում եմ, ողջունում եմ իրենց, որովհետև  Չարենցն իր փակված օրերին մի օր ասաց՝

Ծառերից պատին
Ստվեր է ընկել կապույտ…
Կարոտդ կամար է կապում
Իմ հոգում մթին,
Իմ հոգու թանձր տապում…»։

Այս ծառերի մասին են խոսքը, ես իրենց հետ ապրում եմ միշտ իբրև Չարենցի այդ բանաստեղծության ծառերը»,- ասաց մաեստրոն։

Այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի կնքվեց։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը նախաձեռնել է իրականացնել Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակություն 13 հատորով։

«Այս 13 հատորները միտված են ամփոփելու Չարենցի ամբողջ գիտական ժառանգությունը, որ հասել է մեզ։ Դրանք էապես տարբեվելու են նախորդ բոլոր հրատարակություններից իր բովանակադությամբ, ծանոթագությունների, տեքստերի որակով»,- ասաց ակադեմիական հատորների խմբագրական խորհրդի անդամ Արքմենիկ Նիկողոսյանը։

Այս տարի լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով այսօր կայացավ նաև «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսը և «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացումը (ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը):



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}