Չինաստանում 30 տարուց ավելի նման բողոքի ցույցեր չեն եղել
Չինաստանում 30 տարուց ավելի նման բողոքի ցույցեր չեն եղել։ Այս մասին գրում է DW-ն՝ տեղադրելով տեսանյութ։
Ողջ երկրով մեկ մարրդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով Սի Ցզինպինի հրաժարականը , ինչպես նաև՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերացում։
BBC-ի հաղորդմամբ էլ՝ Չինաստանի ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Covid-19 համաճարակի պատճառով սահմանված արգելափակումների շարունակման դեմ զանգվածային ցույցերի մասնակիցներին։
Հաղորդվում է, որ բողոքի ցույցերը շարունակվել են մինչև գիշերը մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ամենամեծ քաղաքում, Շանհայում, ինչպես նաև Նանջինգում, Չենդուում, Ուհանում և այլ վայրերում։ Ելույթների մասնակիցները հաճախ դուրս են գալիս փողոց՝ լոզունգների փոխարեն դատարկ սպիտակ թղթերով. այս կերպ նրանք փորձում են շրջանցել գրաքննության արգելքները։
Ըստ Չինաստանում BBC-ի թղթակիցների՝ որոշ ցուցարարներ ոչ միայն ձգտում են վերացնել կորոնավիրուսի սահմանափակումները, այլ նաև առաջադրում են քաղաքական պահանջներ, որոնք չափազանց անսովոր են այս երկրի համար։ Խոսքը՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրաժարականի մասին է։