Ռուսաստանն ու Իրանն 300 մլն դոլարի ավտոմեքենաների արտահանման մասին հուշագիր են ստորագրել
Իրանը հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ 300 միլիոն դոլար արժողությամբ իր ավտոմեքենաները արտահանելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Իրանի ավտոպահեստամասեր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մոհամմադռեզա Նաջաֆի Մանեշը։
«Ռուսաստանի հետ 300 մլն դոլարով ավտոմեքենաների արտահանման մասին հուշագիր է ստորագրվել»,-արտադրողների ասոցիացիայի ղեկավարի խոսքերն է մեջբերել է Fars գործակալությունը։
Իրանում մեքենաների արտադրությամբ է զբաղվում խոշորագույն Iran Khodro (IKCO) ընկերությունը։ Այս ապրանքանիշի հայտնի մոդելներից է Peugeot 405-ի հիման վրա կառուցված Samand սեդանը: Արտադրվում են նաև վերաձևավորված Peugeot մեքենաներ, չինական Haima և Dongfeng ապրանքանիշերի քրոսովերներ: 2021 թվականին Իրանում թողարկվեց Tara կոմպակտ սեդանը, որը վերաձևավորվել էր Peugeot 301 մոդելից: Այս պահին ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր Rira մոդելը, որը ձևավորվել է Peugeot 208, 508 և 2008 թվականների նմանությամբ, ինչպես նաև՝ Citroen C-Elysee-ը.
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ պաշտոնյան խոսել է ուրանի մասնիկների հայտնաբերման պատճառով Իրանին ուղղված Արևմուտքի գործողություններից
- ԵՄ-ն հայտնել է, որ իրենք ապացույցներ են ստացել Իրանից Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարումների վերաբերյալ
- Փորձ է արվել Իրանից ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված 19.150 տուփ ծխախոտ
- Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ