Ցուցահանդես՝ ընդդեմ «Ի՞նչ էիր հագել» հարցի
Պատկերացրեք, որ դուք ենթարկվել եք սեռական բռնության ու դիմել եք օգնություն ստանալու համար, իսկ ձեզ առաջին հերթին հարցնում են՝ այդ պահին ի՞նչպես էիք հագնված։
ՄԱԿ-ում համարում են, որ հարցը նվաստացուցիչ է ու պարունակում է մեղադրանք տուժողի հասցեին, այն ենթադրում է, որ հրահրվել է հարձակումը։ Այս մոտեցման դեմ պայքար է հայտարարում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսը։
«Երկնագույն զգեստ, սև զուգագուլպա ու երկարաճիտ կոշիկներ։ Այսպես էի հագնված այդ օրը։ Եվ ի՞նչ։ Այդ գիշեր ինձ դաժանաբար բռնաբարեցին և գիշերը մենակ թեղեցին մեռնելու»,-ասում է ակտիվիստ Ջեսիկա Լոնգը, որը սեռական բռնության է ենթարկվել մի քանի տարի առաջ։
Ամերիկյան Rise իրավապաշտպան կազմակերպությունն ու ՄԱԿ-ի «Լույսի շող» նախաձեռնությունը կազմակերպել են անսովոր ցուցադրություն, որպեսզի ուշադրություն հրավիրեն վիրավորական այդ հարցի վրա, որը հաճախ տրվում է սեռական բռնության զոհ դարձած մարդկանց։ Զոհերի հագուստը, ինչպես համոզված է ՄԱԿ-ը, ընդհանրապես չպետք է շոշափվի զազրելի հանցագործությունների հետաքննության ընթացքում, ինչ էլ որ նրանք հագած լինեն, նշանակություն չունի։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի զեկույց. Կանայք և աղջիկները տանը սպանվելու ավելի մեծ վտանգի տակ են
- Հայաստանում կանանց շուրջ 62 տոկոսը կամ գործազուրկ է, կամ չի աշխատում. ԱՍՀՆ խորհրդական
- Ընտանեկան բռնության դեպքերով գործերն ավելի հաճախ կարճվում են, քան դատարան հասնում