Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակն օրեր շարունակ վերածվել է շինհրապարակի. մի կողմից հին սալիկները փոխարինվում են նորերով, մյուս կողմից տեղադրում են տոնածառ, բեմ, փորձում են հրապարակը վերածել հեքիաթային քաղաքի։
Այսպես իշխանություները պատրաստվում են ոչ միայն Ամանորին, այլ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որի բացման արարողությունը կայանալու է հենց Հանրապետության հրապարակում։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիկ-2022»-ը կայանալու է դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում կվառվեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը. Ղազինյան
- Րաֆֆի Ասլանյան. Իսկ Ջերմուկում, Ներքին Հանդում թշնամու հետ շփման գծի մարտական հենակետերում չկան տարրական միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին