Brent տեսակի նավթի գները հունվարի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել են 82 դոլարից
Նավթի համաշխարհային գները նվազել են մոտ 3%-ով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Brent-ի արժեքը հունվարի 11-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 82 դոլարից։
Մասնավորապես, Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,96%-ով ՝ հասնելով բարելի համար 81,23 դոլարի: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ էժանացել են 3,03%-ով՝ հասնելով 73,97 դոլարի։ Սակարկությունների ընթացքում ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի 23-ից ի վեր առաջին անգամ իջել է 74 դոլարից։
Շուկաներն արձագանքում են Չինաստանում կորոնավիրուսային իրավիճակին, որտեղ շաբաթ օրը հայտնաբերվել է վարակի 39,791 նոր դեպք: Առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալներով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։
Չինաստանը չորրորդ օրն անընդմեջ օրական հակառեկորդ է գրանցում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով։ Դրանց աճը կարող է կարանտինային սահմանափակումների հետագա խստացման պատճառ դառնալ, որոնք, իրենց հերթին, բացասաբար են անդրադառնում Չինաստանի տնտեսության վրա և նվազեցնում են նավթի պահանջարկը։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ
- Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր
- ԵՄ-ի բանակցությունները նավթի գնի շուրջ հետաձգվել են՝ տարաձայնությունների պատճառով
- Եվրոպական երկրները պատրաստ չեն հրաժարվել ռուսական ադամանդի, միջուկային վառելիքի և նավթի ներմուծումից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա