Հազարավոր քրդեր բողոքի ակցիայի են դուրս եկել ընդդեմ թուրքական ռմբակոծությունների և Անկարայի սպառնալիքների
Սիրիայի Ալ Քամիշլի քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, հազարավոր քրդեր բողոքի ցույց են անցկացրել տարածաշրջանում Թուրքիայի օդային հարվածների և քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններ սկսելու Անկարայի սպառնալիքների դեմ։ Այդ մասին հայտնում է euronews-ը։
Դիտորդների գնահատմամբ՝ նոյեմբերի 20-ից ի վեր սպանվել է ավելի քան 60 մարդ՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական դաշինքի 35 անդամ, որը քրդական ռազմական խմբավորումների առանցքն է, սիրիական բանակի 28 զինծառայող և քրդական լրատվական գործակալության լրագրող։
Սիրիայի Քոբանի քաղաքի բնակիչները, որը նույնպես գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, ապրում են վախի մեջ, քանի որ կարճ ընդմիջումից հետո այստեղ վերսկսվել են թուրքական օդային հարվածները։
«Ի՞նչ է ուզում Թուրքիան, մենք չգիտենք՝ ինչ անենք։ Մեր տներն ու հողե՞րն են ուզում խլել։ Բայց մենք աղքատության մեջ ենք ապրում, լույս չունենք, ոչինչ չունենք»,-ասում է Քոբանիի բնակչուհի Ամինա Յուսեֆը:
Քոբանիում խանութի սեփականատեր Դարվիշ Մոհամմեդն էլ հայտնել է. «Մարդիկ փող են խնայում, գնում են միայն առաջին անհրաժեշտության իրերը մեկ-երկու օրվա համար, բոլորը պատրաստվում են Էրդողանի հարձակումներին և նրանք ստիպված կլինեն լքել իրենց տները»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակն ուժեր է ուղարկել Հալեպի հյուսիս՝ թուրքական զորքերը հետ մղելու համար
- Խամենեին հայտարարել է, թե Թեհրանի քաղաքականությունը հանգեցրեց Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի պարտությանը
- Թուրքական լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել Սիրիայում հնարավոր ցամաքային գործողության մասին
- Թուրքիան հայտարարել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողության ընթացքում իր զինծառայողի մահվան մասին
- Թուրքիայի ռազմական գործողությունը Էրդողանը հիմնավորել է Սիրիայում Ռուսաստանի պայմանավորվածությունների չկատարմամբ
- Թուրքիայի զինված ուժերը կարող են ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայում
- Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ ռազմաբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա