Սիմսոն. ԵՄ երկրները համաձայն չեն գազի գնի սահմանափակման մեխանիզմին
ԵՄ երկրները դեռևս համաձայն չեն գազի գնի բարձրացումը սահմանափակող մեխանիզմի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը՝ Եվրախորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում։
«Մեր անդամ երկրները դեռևս համաձայն չեն այս առաջարկին: Երկրների մեծ մասն աջակցում է այս մեխանիզմի տրամաբանությանը, բայց նրանք հարցեր ունեն գործարկման մակարդակում, գործիքակազմի, ֆինանսական արտադրանքի վերաբերյալ, որոնք կհայտնվեն դրա տակ: Մինչդեռ մյուսները լուրջ մտահոգություններ ունեն ֆինանսական կայունության և մատակարարման անվտանգության ռիսկերի վերաբերյալ»,- ասել է նա:
Սիմսոնի խոսքով՝ Եվրահանձնաժողովը քննարկում է այդ մեխանիզմը երկրների հետ։
Նոյեմբերի 22-ին ԵՀ-ն ներկայացրել է գազի շուկայի ժամանակավոր ճշգրտման մեխանիզմի նախագիծը՝ որպես էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի ևս մեկ միջոց։ ԵՀ-ն հուսով է, որ մեխանիզմը կօգնի նվազեցնել գազի շուկայում անկայունությունը և կպաշտպանի Եվրամիության բնակիչներին ու բիզնեսին գազի գնի կտրուկ բարձրացումից: Այս առաջարկը ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները քննարկել են նոյեմբերի 24-ին կայացած արտահերթ նիստում, սակայն մինչ օրս ընդհանուր հայտարարի չեն եկել։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ գագաթնաժողով․ Տարաձայնություններ և փոխզիջումներ
- ԵՄ գագաթնաժողով. Ո՞վ փրկեց Եվրամիության միասնությունը
- Ուկրաինան պատրաստ է դատական գործընթաց սկսել ՌԴ-ի դեմ գազային պայմանագրերի հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին