Քաղաքական 21:03 29/11/2022 Հայաստան

Երվանդ Թարվերդյան. Չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց Դաշնակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը կարծում է, որ ընդդիմության ճամբարում քաղաքական ճգնաժամ կա։ Դրա պատճառներից մեկը, ըստ նրա, նաև իշխանության բացարձակ մեծամասնություն լինելն է։ Իսկ ընդդիմության ճամբարում ճգնաժամը, Երվանդ Թարվերդյանը բացատրում է Արթուր Վանեցյանի, Արթուր Ղազինյանի, Արամ Վարդևանյանի մանդատների հրաժարումով, Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալով, այսօր արդեն նաև «Վերածնվող Հայաստանի» անդամների մանդատներից հրաժարվելով։ Ըստ Թարվերդյանի, այս ճգնաժամը լուծելը իշխանության խնդիրն է, և իշխանությունը պետք է հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, ապա իշխող կուսակցությունը չի ունենա հասարակության այն աջակցությունը, որը ձևավորում էր Քոչարյանի դեմ տրամադրելով նրանց։

Այս և այլ հարցերի մասին Երվանդ Թարվերդյանը խոսել է Tert.am-ի հետ։

Հարց–Պարո՛ն Թարվերդյան, ընդդիմության հանրահավաքներից հետո խորհրդարանական ուժերը միասնական որոշում չունեցան խորհրդարան գնալ–չգնալու վերաբերյալ, և աստիճանաբար վերադարձան խորհրդարան, իսկ հիմա աստիճանաբար հրաժարվում են մանդատներից։ Դուք ի՞նչ եք կարծում, ճի՞շտ էր սեպտեմբերին խորհրդարան վերադառնալ իշխանության օրակարգով։

–Ես այդ հանրահավաքներին դեմ չլինելով հանդերձ, որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ եղել, որ նրանք չեն մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին, որովհետև քաղաքացիները նրանց ընտրել են խորհրդարանում աշխատելու համար։ Չնայած իշխանությունները մեծամասնություն են խորհրդարանում և կարող են անցկացնել ցանկացած նախագիծ, բայց մի շարք կարևոր նախագծերի վերաբերյալ ժողովուրդը պիտի ընդդիմությունից իմանար թերությունները, խնդիրները և այլն։

Այն, որ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ չվերադարձան Ազգային ժողով, եթե չեմ սխալվում, նրանք հայտարարել էին, որ չէին  գնալու այդ խորհրդարան, եթե իրենց նպատակներին չհասնեն։ Եվ այն պատգամավորները, որոնց մասնագիտական ունակությունները ես հարգում էի,  ափսոսում եմ, որ նրանք հրաժարվեցին մանդատներից, նրանք կարող էին օգուտ տալ պետությանը, նրանց ներկայությունն ԱԺ–ում, որպես փորձառու, գրագետ մասնագետների, ես կցանկանայի տեսնել,  օրինակ՝ Արթուր Ղազինյանին, Արամ Վարդևանյանին։

Հարց–Այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է աշխատանքն ԱԺ–ում, կուսակցության ղեկավարն ու անդամները, բացի ազգային փոքրամասությանը ներկայացնող պատգամավորից, վայր դրեցին մանդատները։ Ինչի՞ հետևանք կարող է լինել սա։

Պատասխան– Դա ցույց է տալիս, որ «Հայաստան» դաշինքում մնաց միայն ՀՅԴ–ն, որը նույնպես հայտարարել էր, որ իր նպատակին չհասնելու դեպքում Ազգային ժողով չի վերադառնալու, բայց վերադարձավ, քաղաքական կուսակացություն է, ամենափորձառուն ՀՀ–ում, քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չի բացառել։ Մամուլում նաև հրապարակումներ կան, որ որոշ պատգամավորներ ևս զրկվելու են անձեռնմխելիությունից, հետևանքը կարող է լինել մանդատից զրկվելը և չի բացառվում, որ «Հայաստան» դաշինքը դառնա «Դաշնակցություն» դաշինք։


Հարց–«Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածել է և նշել, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ ԱԺ–ից դուրս գալու որոշումը քննարկվել է, որևէ խնդիր չկա, երկուստեք հայտնել են իրար հետ աշխատելու մասին, բայց արդյո՞ք կուսակցության այդ քայլը չի ենթադրում, որ դադարել են համագործակցել, դաշնակցել Վահե Հակոբյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխան–Նախ «Հայաստան» դաշինքը կարելի էր կոչել «Քոչարյան» դաշինք, որովհետև  այդ երկու կուսակցությունները քաղաքական անձի հենասյուններն էին։ Միգուցե երկրորդ նախագահը որոշել է դուրս գալ քաղաքականությունից, և դրա արդյունքում է այս ամենն իրականացվում, համենայնդեպս, նրա վերջին մամուլի ասուլիսից կարելի է նման հետևություն անել, որ նա նույնպես ցանկանում է երիտասարդ սերդին ու նոր քաղաքական ուժերին հնարավորություն տալ քաղաքականության մեջ, որպեսզի ապագա Հայաստանը լինի ավելի լավ կառավարվող։
Մենք գիտենք, որ երկու տարի է հասարակությունը բևեռների է բաժանվել՝ «խիստ քոչարյանական»  և «խիստ վարչապետական»։ Ես կողջունեմ երկրորդ նախագահի այդ քայլը, որ իր գործողություններով դուրս է գալիս քաղաքականությունից, երրորդ նախագահը վաղուց է հայտարարել, որ չի հավակնում պետական բարձր պաշտոն ունենալ։ Մեր ժողովուրդը հին, կոռումպացված համակարգի վերադարձը չի ցանկանում։ Հիմա, ինչ վերաբերում է  հակասություններին, ապա կարծում եմ, որ այդ հարցին Վահե Հակոբյանը պատասխանի,  բայց Վահե Հակոբյանն իր խոսքի արժեքը պահեց, նա ասել էր, որ եթե արդյունքի չհասնի, չի վերադառնա խորհրդարան  և չվերադարձավ, կուսակցությունը՝ ևս։

Հարց–Իսկ ի՞նչ կասեք այդ դեպքում ընդդիմության հանրահավաքների առաջնորդ Իշխան Սաղաթելյանի մասին, ստացվում է, այս պահի դրությամբ, նա խոսքը չի պահել։

Պատասխան–Նա ևս բազմիցս հայտարարել, է, որ ունեն սեփական օրակարգը և առանց դրա չեն վերադառնալու խորհրդարան և փողոցային պայքարով հասնելու են իշխանափոխության։ Հետո վերադարձան Ազգային ժողով, չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց Դաշնակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանուն պետության։ Նրանք իշխանությունների հետ հակասությունների փորձ են ունեցել, հետո կոալիցիա կազմելու, նրանք օգտագործում են քաղաքականության մեջ բոլոր գրագետ էլեմենտները, ինձ համար կարևոր է, որ ինչ արվում է, արվի հանուն պետության։

Հարց–Մեկ անգամ Դաշնակցությունն այդ փորձն ունեցել  է, երբ իշխանափոխությունից հետո կոալիցիայի մաս էր կազմում Փաշինյանի հետ։

Պատասխան–Նույն ՀՀԿ–ի հետ ևս համագործակցել են, հետո ընդդիմություն են հայտարարել իրենց, քաղաքական ուժեր են, ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության, և դա տրամաբանական է, եթե որևէ քաղաքական ուժ հայտնում է, որ չի ձգտում իշխանության, նա հեքիաթների դասին է պատկանում, իսկ եթե քաղաքական ուժը ձգտում է  իշխանության, և վաղը ՀԴՅ–ն իշխանության մաս կազմի, չի կարելի զարմանալ։


Հարց–Իսկ դուք դրան ո՞նց եք վերաբերում որպես քաղաքական գործիչ։

Պատասխան–Ես բազմիցս հայտնել եմ, որ երկրում միասնություն է պետք, և ոչ մի քաղաքական ուժ չունի լիարժեք կադրային պոտենցիալ կառավարելու երկիրը, ես կերազեմ մի օր, որ իշխանությունում լինեն բոլոր քաղաքական ուժերից  ներկայացուցիչներ և անկուսակցականներ, իսկ երկիրը կառավարեն պրոֆեսիոնալները։ Այսօր մեր պետության համար անհրաժեշտ է ազգային սկզբունքների շուրջ համախմբվելը։

Հարց–Oրինակ, Դուք իրատեսական համարո՞ւմ եք, որ ՔՊ–ն ազգային գաղափարի ու ազգային արժեքի շուրջ համախմբվի։ Դուք տեսե՞լ եք ազգային որևէ գաղափար ՔՊ–ից։

Պատասխան–Գիտեք, իշխող ուժն ինքն էլ ունի հակասություն իր ներսում։ Բնական է, որ իշխող ուժի շուրջ համախմբվում են պաշտոնասեր մարդիկ, մենք տեսել ենք նախկինում էլ, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ պաշտոններ էին ստանում՝ համախմբվելով իշխանության շուրջ։ Այսօր ոչ մի տրամաբանություն չի փոխվել, մարդկանց դարձնում են կուսակցական և նշանակում պաշտոնների։ Դա իրենց համար է վտանգավոր։

Հարց–Բայց ինչպե՞ս Ազգային գաղափարի շուրջ համախմբվել իշխանության հետ։

Պատասխան–Մենք գիտենք, որ մեր ազգային ավանդույթների դեմ հարցեր կան, որոնց իրենք շատ հանգիստ են նայում՝ դա դիտարկելով մարդու ազատության կոնտեքստում, որը ես սխալ եմ համարում, ազատությունը լավ բան է, բայց անարխիան պետք չէ խառնել ազատության հետ։ Կան բաներ, որ չեմ էլ ուզում քննարկել, բայց Ռուսաստանի օրինակով պետք է  օրենք ընդունել և որոշ հարցեր կարգավորել։ Ով ինչ ուզում է, թող անի, իր իրավունքն է, իրենց դեմ ոչինչ չունեմ, բայց դա տարածել չի կարելի։ Լեզու, կրոն, եկեղեցի, եկեղեցու հետ իշխանությունը որոշակի խնդիրներ ունի ու չի փորձում հարթել, եկեղեցին դարեր ի վեր կարևոր դեր է ունեցել, բայց ասել, որ իշխանություններն ազգային գաղափարախոսւթյունից զուրկ են, չի կարելի։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}