Քաղաքական 15:25 29/11/2022 Հայաստան

Վալոդիկը, Գուգուշիկը կդնի մանդատը, կվերցնի Նազիկը, Թութուշիկը՝ մեծ առումով նահատակվող ընդդիմության օրակարգում ոչինչ չի փոխվի. Զոհրաբյան

«Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժի ժամանակ նման բան լիներ՝ սորոսական ողջ լափակույտն այս երեխայի նկարով, մայկաները դոշերին կպցրած, պառկել էին պոլերին, ԵՄ և բոլոր դեսպանատներն ուղղակիորեն նոտա էին արդեն հղել»,-մամուլի ասուլիսում անդրադառնալով Վանաձորում հիվանդ անչափահասին և նրա հորը՝ պարեկների կողմից ծեծի ենթարկվելու դեպքին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտարարեց, որ, որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, դեպքի բոլոր նյութերն ուղարկել  է միջազգային իրավապաշպան կազմակերպություններին և սպասելու է արձագանքներին:

«Երևի հոլիվուդյան մարտաֆիլմերում ենք տեսել նման բան: Պատկերացնո՞ւմ եք, թե ընդդիմադիր պատգամավոր Նիկոլն ոնց էր ճանկռել ԱԺ ամբիոնը և իրավացիորեն աղմուկ բարձրացրել: Բա, այ սորոսական վիժավծքնե՛ր, տարբեր դեսպանատներից հայրենիք ծախելու համար լափ ստացողնե՛ր, ինչո՞ւ եք լռում, անչափահաս երեխային բռնության են ենթարկել ընդամենը նրա համար, որ այդտեղով պետք է անցներ Նիկոլը:

Ինձ զարմացնում է քաղաքական ուժերի անկապ ինֆանտիլությունը, որ ինչ-որ անկապ, չաշխատող և հասարակության պորտալարի հետ կապ չունեցող օրակարգեր են վերցրել: Պետք է վերցնել Վանաձորի դեպքը, որը պետք է լինի երկրի բարոյականության, արդարության բարձրացման կոնչնակը:

Օմբուդսմե՛ն, ո՞ւր եք, ընտանիքը դաժանաբար ծեծել են, աստմա ունեցող, մի քանի անգամ մահվան ճիրաններից հետ բերված երեխային խոշտանգել են, հետո էլ վիժցվածքների մի խումբ գնացել է տուն ու աշխատավայր ու այնտեղ է սամասուդ արել»,-ասաց Զոհրաբյանը:

Բանախոսը տարակուսեց, որ գործող իշխանությունները հայտարարում էին, թե բարելավում են պարեկային համակագը և այսուհետ քաղաքացու հետ «Դուք»-ով են խոսելու:

«Նախկին «հանցավոր» ժամանակի պարեկն այսպիսի բան աներ, երկու ժամ հետո ԵԽ-ն Ստարսբուրգում կհրավիրեր արտահերթ նիստ, Մոնիթորինգի հանձնաժողովն այս հարցը կդարձներ թիվ մեկ քննարկման առարկա, մեզ բոլորիս կհավաքեին, կտանեին Ստրասբուգ և 3 րոպեն մեկ պարբերականությամբ կթքեին հայկական պատվիրակության երեսին՝ որպես մինիմում, կամ կդնեին Հայաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը, իսկ ՀՀ-ի հարցով համազեկուցողները երեք ժամ անց հայտարարություն կանեին դեպքի առնչությամբ: Երեկ գրել եմ ձեզ, ինչո՞ւ չեք արձագանքում:

Որովհետը Նիկոլի ջեբի շնե՞րն են հաշվեհարդար տեսել, որովհետև Նիկոլը դեռ ձեզ պե՞տք է տարածաշրջանի քարտեզը թուրք-ադրբեջանական ճաշակով գծագրելու համար: Է՞ս է ձեր ժողովրդավարությունը, իրական մարդու իրավունքները: Ձեր մարդու իրավունքները կախված են քաղաքական շահերից, իսկ ձեր քաղաքական շահերը կախված են թուրք-ադրբեջանական նավթի թմրասեղից, սա եք դուք»,-եվրոպական իրավապաշտպան կառույցներին դիմեց ԱԺ նախկին պատգամավորը:

Անցնելով ներքաղաքական գործընթացին՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում չկա քաղաքական ընդդիմություն, այլ կան քաղաքական դիակներ:

Նա գնահատեց նաև «Հայաստան» դաշինքի անդամ «Վրածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորների  մանդատները վայր դնելու մասին լուրերին՝ ասելով որ «Հայաստան» դաշինքն արհեստականորեն ստեղծված դաշինք էր, որի միակ քաղաքական ուժը ՀՅԴ-ն է, որն իր Հայ Դատի կառույցներով մեծ աշխատանք է տանում աշխարհում:

«Դաշինքում՝ արհեստական սիմբիոզում, տարբեր պլյաժների տոմսեր ծախողների միավորումում չէր կարող լինել կենսունակություն, չէր կարող ունենալ միասնական օրակարգ, այնտեղ քաղաքական միավորը եղել է միայն ՀՅԴ-ն:  Հիմա Ստամբուլցյան Հեղինեն կդնի մանդատը, Վահե Հակոբյանը կդնի, Վալոդիկը կդնի, Գուգուշիկը կդնի, կվեցնի Նազիկը, Թութուշիկը, մեծ առումով այլևս այս նահատակված ընդդիմության օրակարգում ոչինչ չի փոխվում»,-հատնեց Նաիրա Զոհրաբյանը և որպես լուծում առաջարկեց ընդդիմության դաշտի վերապրոֆիլացումը և նոր քաղաքական օրակարգի առաջ քաշումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:25
Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:11
Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան...
Աղբյուր` Panorama.am
19:59
ԵԱԶԲ-ը չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:41
Թրամփը կավելացնի ռազմական աջակցությունն Իսրայելին․ Բրայզա
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի և նույնիսկ կավելացնի ռազմական աջակցությունն Իսրայելին իր նոր ժամկետում, սակայն պայմանով, որ...
Աղբյուր` Panorama.am
19:28
Հաջողություն ենք մաղթում հայկական ակումբին կարևորագույն խաղում․ ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի՝ «Չելսի» —...
Աղբյուր` Panorama.am
19:11
Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
19:02
Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրած Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր է ճանաչվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել: Նրա նկատմամբ որպես պատիժ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին
Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վարորդներից բազմիցս կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ընդդիմության միջև
Թուրքիայում շարունակվում են խմորումներն ընդդիմադիրների և իշխանությունների միջև, որը սկսել էր մարտյան ՏԻՄ ընտրություններում ձայների 49 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Եթե տրանսպորտի ուղեվարձը բարձրացնում եք, ուրեմն այդ դեպքում եկեք ժողովրդից գույքահարկ մի հավաքեք. Մեսրոպ Առաքելյան
Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե տրանսպորտային ռեֆորմ անելու համար գործող ուղեվարձի չափը անընդունելի է և 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԿԳՄՍՆ. Հրազդանի կիրճում հնագիտական շերտեր կամ հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ չեն հայտնաբերվել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն այսօր ահազանգել էր՝ Հրազդանի կիրճում...
Աղբյուր` Panorama.am
17:44
ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են տեղափոխություն կատարել օրհներգում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են...
Աղբյուր` Panorama.am
17:12
Գերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ
Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և...
Աղբյուր` Panorama.am
17:01
Վիգեն Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտեն, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
«ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը նախ և առաջ ուղղված է Հայաստանի իշխանություններին։ Այն ասում է՝ հստակ տվյալներ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունն առաջարկում է հարկել անհատ շինարարներին, բրոկերներին և այլ մասնագետների
«Օրենքի նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը...
Աղբյուր` Panorama.am
16:38
Տիկնիզյան. Փառք Աստծո, ես միջազգային փորձ ունեմ Հայաստանի հավաքականի շնորհիվ
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր մոտիվացիայի մասին՝ ռուսական թիմերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:19
Գումարի կառավարության մասնաբաժինը հետ ենք պահանջելու քաղաքացուց և նման դեպքեր ունեցել ենք. Գևորգ Պապոյան
«ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լաբորատոր կապիկները փախել են հետազոտական կենտրոնից
Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է փակ պահել դռներն ու պատուհանները, որպեսզի կապիկները չմտնեն իրենց տները և չշփվեն նրանց հետ:
Աղբյուր` Panorama.am
16:07
Էլ ո՞վ ինձ համար երրորդ հարկից առաջին հարկ կթռնի այդպես. Արփի Աբգարյանը՝ Լազարևի մասին
Արփի Աբգարյանը դարձել է «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе» շոուի իսկական աստղը։ Երգչուհին...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մեզ մտահոգում է կամավոր ատեստավորման մասնակցության ցուցանիշներն ու հաղթահարման շեմը. Սվաջյան
Այս տարի կամավոր ատեստավորման համար գրանցվել է ավելի քան 7000 ուսուցիչ
Աղբյուր` Panorama.am
15:33
Շոյգու. Ռուսաստանը նախադրյալներ է նկատում Հարավային Կոցկասում իրավիճակի բարելավման համար
Հարավային Կովկասում իրավիճակը մնում է բարդ, Ռուսաստանը տեսնում  նախադրյալներ դրա բարելավման համար, բայց Արևմուտքը խանգարում է։...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
«Ես նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և այդ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հույս ունենք Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման. Վահան Կոստանյան
«Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և...
Աղբյուր` Panorama.am
15:20
Վաշինգտոնը Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները խթանելուն ուղղված միջոցառումների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
14:37
Աշակերտի մոտ էլեկտրոնային սիգարետի հայտնաբերումից մինչև փոխտնօրենի ձերբակալություն. Արտակարգ դեպք Աչաջուրում
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Նոյեմբերի 1-ին Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վարկային պորտֆելոն աճում է՝ տնային տնտեսություններին և շինարարությանը տրվող վարկերի շնորհիվ. Մարտին Գալստյան
«Բանկային համակարգում մարտահրավերները բազմազան են, դրանք շատ արագ ծաղկում և վերափոխվում են և մեզանից պահանջվում է դրանց ժամանակին և...
Աղբյուր` Panorama.am
14:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
17:15 07/11/2024

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}