«Ժողովուրդ». Ո՞ւմ կալանքի հարցով դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան. այս մասին տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ դատախազության իրազեկ աղբյուրները։ Առաջին պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից կլինի ղեկավար Սեյրան Օհանյանը, ում կալանքի հարցով դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան:
Քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել նախ զրկել անձեռնմխելիությունից, ապա նաև կալանավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Հավելենք, որ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատախազի «միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում», այսինքն՝ արտահերթ նիստով հնարավոր չէ պատգամավորի կալանքի հարցով խորհրդարան մտնել: Քանի որ հերթական նստաշրջանը դեկտեմբերի 6-ից է սկսվում 4 օրով, հետևաբար նախատեսվում է, որ մյուս ամիս կմտնի դատախազը ԱԺ:
Այս տարի այլևս հերթական նիստեր նախատեսված չեն, մյուս նիստերը կլինեն արդեն փետրվար ամսից: Իշխանության գծագրած սցենարով՝ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի կալանքի հարցը կձգվի մյուս տարի. եթե այդ ընթացքում նրանք պատգամավորական մանդատից հրաժարվեն, հարցը թերևս այլ կերպ կփակվի: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե Սեյրան Օհանյանը որ գործով է որպես մեղադրյալ ներգրավված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան