Գենետիկ թերապիայի միջոցով քաղցկեղի բուժման ոլորտում Իրանը երրորդն է աշխարհում
Բջջային հետազոտությունների և գենետիկ թերապիայի մանկական կենտրոնի տվյալներով՝ գենետիկ թերապիայի միջոցով քաղցկեղի բուժման ոլորտում Իրանը երրորդն է աշխարհում:
ParsToday-ի փոխանցմամբ, իրանցի հետազոտողներին, երկրի պատմության մեջ առաջին անգամ, հաջողվել է գենետիկ թերապիայի միջոցով բուժել արյան քաղցկեղը:
Բջջային հետազոտությունների և գենետիկ թերապիայի մանկական կենտրոնի ղեկավար Ամիր Ալի Համիդիեն, այս կապակցությամբ ասել է, որ «հետազոտողների և գիտնականների ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ պատժամիջոցները վերածել հնարավորությունների»։
«Ժամանակին Իրանում մենք չունեինք բջիջների աճեցման համար նախատեսված համապատասխան միջավայր և տարաներ, սակայն հիմա տիրապետում ենք ցողունային բջիջների ամբողջական տեխնոլոգիային։ Վերջին երկու տարում ցողունային բջիջների ոլորտում լուրջ ջանքեր են գործադրվել և այս գիտության ամենազարգացած ճյուղը գենային թերապիան է», ասել է նա։
Ամիր Ալի Համիդիեն նշել է, որ «այս նախագիծը շատ կարևոր է: Իրանն, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, այս տեխնոլոգիային տիրապետող երրորդ երկիրն է»: