Ռուսաստանցին անմար կրակի վրա երշիկ է տապակել և հայտնվել ճաղերի հետևում
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կալինինգրադի 45-ամյա բնակչի նկատմամբ՝ հավերժական կրակի վրա կերակուր պատրաստելու համար։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հետաքննությունն իրականացվում է ՌԴ ՔՕ 244-րդ հոդվածով («հուշակոթողի հանդեպ անարգանք»)։
Քննիչների տվյալներով՝ նոյեմբերի 27-ի առավոտյան տղամարդը հուշահամալիրում, որը նվիրված էր 1945 թվականի ապրիլին Քյոնիգսբերգ ամրոց քաղաքի գրոհի ժամանակ զոհված 1200 գվարդիականներին, տապակել է երշիկի մի կտոր։
Ոստիկանության աշխատակիցները պարզել են կասկածյալի ինքնությունը։ Նա ձերբակալվել է։
Ներկայումս նրա հետ աշխատում են քննիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները