Հայաստանցի աշակերտները 7 մեդալ են բերել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից
Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ:
Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից մանրամասնում են, որ Հայաստանը ներկայացնող կրտսեր խմբի բոլոր երեք մասնակիցները՝ Նարեկ Գալստյանը, Մակիչ Կարապետյանը և Գոռ Հասրաթյանը, արժանացել են բրոնզե մեդալների:
Ավագ խումբը ներկայացնող հինգ մասնակիցներից Արեգ Բարսեղյանը նվաճել է արծաթե, իսկ Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և Հովսեփ Կարապետյանն արժանացել են բրոնզե մեդալների։
Հովսեփ Կարապետյանը սովորում է ՀԱՊՀ ավագ դպրոցում, իսկ մնացած վեց մասնակիցներն Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ են։
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկիստանի, Թուրքիայի և այլ երկրների դպրոցականները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան