Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել․Բաքուն չեղարկում Է բանակցությունները․Stratfor
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ է կանգնել դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղ բանակցություններից այն բանից հետո, երբ վերջինս պնդել է, որ ներկա լինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հղում անելով Reuters-ին գրել է Ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերությունը և շարունակելով ներկայացնել իր վերլուծությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր էսկալացիայի մասին։
Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգ կա։ Ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերության փորձագետների գնահատմամբ՝ իրավիճակը կարող է սրվել, քանի որ «Բաքուն չեղարկում Է բանակցությունները» Երեւանի հետ, դրանք հայտնվել են փակուղում։
«Նոր սրացումը խաղաղ բանակցություններում առաջընթացն մինչև այս տարվա վերջ էլ ավելի քիչ հավանական կդարձնի»,- ասվում է ընկերության փաստաթղթում:նոյեմբերի 28-ին հայտնում է
Հարակից հրապարակումներ`
- Զաս. Իրավիճակը բարդ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին
- Որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ՝ մտածեք ձեր որդուն ուղարկելու մասին. Աննա Գրիգորյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին