Հասարակություն 11:12 29/11/2022 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. Արևային էներգիայի կիրառումը բջջային կապի ենթակառուցվածքում

Վիվա-ՄՏՍ-ն ակտիվորեն կիրառում է տեխնոլոգիական նորարարական լուծումներ՝ բջջային կապի հիմնական կայանների շահագործումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Արևային էներգիայի վրա հիմնված «կանաչ» տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են թե՛բջջային կապի ենթակառուցվածքի արդիականացման, և թե՛ սոցիալական նախագծերում։

Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ արևային էներգիայի կիրառումը հատկապես կարևոր է հեռավոր այնպիսի տեղանքներում, որտեղ չկա կենտրոնացված էլեկտրամատակարարում, ճանապարհները դժվարանցանելի են, իսկ ձմեռները եղանակային պայմանների պատճառով հաճախ մեծ դժվարությամբ է հնարավոր լինում դիզելային վառելիքը հասցնել կայան՝ ընդհուպ թրթուրավոր ծանր տեխնիկայի ներգրավումով: 

Լեռնային տեղանքում տեղադրված` Վիվա–ՄՏՍ–ի կայանները բջջային կապ և ինտերնետ են տրամադրում հեռավոր, այդ թվում նաև՝ սահմանամերձ բնակավայրերի, ռազմավարական նշանակության օբյեկտների և տարանցիկ ճանապարհներին: 

Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող հիմնական 13 կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային մեթոդ. արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Ընդ որում՝ արևային էներգիայով սնուցվող հիմնական կայաններից միայն երեքն են միացված էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգին։ Էլեկտրասնուցման արևային համակարգը թույլ է տալիս ապահովել անխափան կապ, պակասեցնել արտանետումներն ու նվազեցնել տեխնիկական սպասարկման ծախսերը:

Ընդհանուր առմամբ՝ արևային էներգիայի կիրառման շնորհիվ 2021թ. ընթացքում գործառնական ծախսերի տնտեսումը կազմել է այնքան գումար, որքան կպահանջվեր վճարել 140 հազար կՎտ-ժ էլեկտրական էներգիա սպառելու դիմաց: Տարեկան կտրվածքով բջջային կապի հիմնական կայաններում տեղադրված արևային համակարգերն այժմ արտադրում են տարեկան 207,168 կՎտ-ժ էլեկտրաէներգիա։ Բացի այդ՝ արևային էներգիա օգտագործելու շնորհիվ նաև նվազում են հիմնական կայաններ դիզվառելիքի առաքման ծավալները, ինչը նաև բավական ռեսուրսատար աշխատանք է: Տարեկան կտրվածքով Վիվա–ՄՏՍ–ը խնայում է մոտ 36,870 լիտր դիզվառելիք։
Բջջային կապի հիմնական կայանի էլեկտրասնուցման համար տեղադրված արևային վահանակները զբաղեցնում են միջինում 100 քմ տարածք:

Հիբրիդային համակարգերով համալրված հիմնական կայաններում օրվա ցերեկային ժամերին էլեկտրասնուցումը կատարվում է արևային էներգիայի շնորհիվ, իսկ մութն ընկնելուն պես՝ միանում են լիցքավորված մարտկոցները, անհրաժեշտության դեպքում հաջորդիվ՝ վթարային դիզելային շարժիչները: Հիմնական այն կայաններում, որոնք միացված են էլեկտրասնուցման կենտրոնացված համակարգին և որտեղ առկա են արևային վահանակներ, կատարվում է էլեկտրական էներգիայի փոխանակում երկկողմանի հաշվիչի միջոցով․ ցերեկվա ժամերին արևային էներգիայի ավելցուկը փոխանցվում է էլեկտրական ցանցերին, իսկ գիշերային ժամերին, ցերեկը փոխանցված էներգիան վերադարձվում է հիմնական կայանին։

«Ժամանակակից աշխարհը չի կարող հրաժարվել էլեկտրական էներգիայից՝ առնվազն այսօր։ Հիմնական կայանները, որոնք ապահովում են ձայնային ու ինտերնետ կապ, նույնպես աշխատում են էլեկտրական էներգիայով։ Սակայն էներգիայի ոչ բոլոր աղբյուրներն են վերականգնվող և անվնաս։ Ածխաթթու գազի արտանետումները վնասակար են թե մարդու, և թե բնության համար։ Դրանից բացի՝ այդ էներգիան ունի ինքնարժեք։ Այլընտրանքն արևային էներգիան է. այն նախ՝ վերականգնվող է, երկրորդը՝ չունի արտանետում ու գրեթե անվճար է։ Վիվա-ՄՏՍ-ը, որպես տեխնոլոգիական ընկերություն, մեծ կարևորություն է տալիս հիբրիդային կայանների ներդրմանը հատկապես այնպիսի վայրերում, որտեղ կապն անհրաժեշտ է, երկրորդը՝ կենրոնացված էլեկտրասնուցումն այդտեղ հասանելի չէ։ Արևային էներգիայից չի տուժում բնությունը, խնայվում են միջոցներ: Արևային տեխնոլոգիաների ներդրման արդյունքում շահում ենք բոլորս», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես՝ կապի ենթակառուցվածքն ու նորարարական տեխնոլոգիական լուծումները նպաստում են մյուս ենթակառուցվածքների զարգացմանը: Դրա վառ օրինակը FPWC հիմնադրամի կողմից կառավարվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում կառուցված հիմնական կայանն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 2300մ է: Վիվա-ՄՏՍ-ի հիմնական կայանը նույնպես համալրած է ֆոտովոլտային կայանով, որի արևային վահանակները տեղադրել է FPWC հիմնադրամը: Վիվա-ՄՏՍ-ի կայանի հիմնական նպատակը անտառապահներին կապով ապահովելն է: Խոսրովի արգելոցն ու հարակից տարածքներն առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի համար:

3.5/4G կապի միջոցով ապաստարանից կառավարվող ջերմային տեսախցիկները շարունակաբար դիտարկում են տարածքը: Տեսախցիկի կադրերը պարբերաբար հաջողում են նկարահանել բազմաթիվ բեզոարյան այծեր, ինչպես նաեւ գայլեր, արջեր, լուսաններ, եւ նույնիսկ կովկասյան հովազ, որից, ըստ մասնագետների գնահատման, Հայաստանում դեռևս միան 8-13 առանձնյակ են հաշվառել վերջին տարիների ընթացքում: Հիմնադրամի անձնակազմն իսկույն կարողանում է արձագանքել, եթե հազվագյուտ կենդանի է հայտնվում տեսախցիկի առաջ: Բացի այդ, որսագողերն ու տարածք ապօրինի մուտք գործած անձինք կարող են հայտնաբերվել և հետապնդվել: Տեսախցիկները նաև մեծ օգնություն են անտառային հրդեհների կանխման պայքարում․ ջերմազգայուն տվիչների միջոցով դրանք անմիջապես ահազանգում են աշխատակիցներին՝ հնարավոր հրդեհի առկայության դեպքում, ինչը թույլ է տալիս հնարավորինս արագ տեղեկանալ ու արձագանքել՝ կանխելով հրդեհների լայն տարածումը։

Դրանց կիրառումը, հատկապես, կարևոր է անտառապահների համար դժվարանցանելի տածքներում, որտեղ մարդկային մշտադիտարկումը առավել բարդ է իրականացնել։

Ապաստարանում նաև զարգանում է էկոտուրիզմը: Էկո-կենտրոնը ոչ միայն գիշերակացի վայր է զբոսաշրջիկների համար, այլ նաև հյուրընկալում է ուսումնասիրություններ կատարող գիտնականների:





 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում հնչաց կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}