Wildberries-ի պահեստից գողության գործով ձերբակալվածների թվում հայեր կան
Ոստիկանության աշխատակիցները Մերձմոսկվայի մոտակայքում՝ Սլուչայնիյ բնակավայրում ձերբակալել են 8 անձի 1.7 մլն ռուբլու չափով գողություն կատարելու համար։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ձերբակալվածները 23-52 տարեկան են, կասկածվում են գողություն անելու մեջ։
Իրավապահները պարզել են, որ նրանք օնլայն-խանութի աշխատակիցներ են, և այդ բնակավայրում տեղակայված պահեստից գղացել են ապրանքներ՝ էլեկտրական թեյնիկներ, տեսադիտարկող սարքեր և այլն։ Գողոնը նրանք տեղափեխել են բեռնատար ավտոմքենայի մեջ ու թաքցրել։ Վնասի չափը կազմում է 1.7 մլն ռուբլի։
Նրանք կասկածվում են նմանաիպ այլ հանցագործություններ կատարելու մեջ։ Թելեգրամի SHOT ալիքը մնարմանսեր է ներկայացրել դեպքից՝ նշելով, որ ձերբակալվածների թվում հայեր կան։