Լրիվ միամիտ պարզվում է, որ վերջում արդարացվում են կամ գործը դատարան չի էլ հասնում․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան գրում է․
«Այս «դավաճանության» գործերի հետ կապված հարց՝ քանի՞ դատարանի մեղադրական վճիռ կա արդյունքում:
Ինչու եմ հարցնում, որովհետև մի տենց «դավաճանության» թեմա էլ իմ վրա էին փորձում փաթաթել, եթե կհիշեք։
Ճիշտ է, ես հետևողական գտնվեցի, ստիպեցի քրեական գործ հարուցել, ԱԱԾ-ից պաշտոնական թուղթ տալ, որ դա սուտ մատնություն է, ստիպեցի գտնել էդ էջերի ադմիններին, կանչել հարցաքննության։
Չալարեցի գլուխ դնել, մի խոսքով։ Իսկ արդյոք այդ բոլոր զինվորականները այդպես հետևողական են ու ռեզոնանս կբարձրացնե՞ն:
Որովհետև լրիվ միամիտ պարզվում է, որ վերջում արդարացվում են կամ գործը դատարան չի էլ հասնում»։