2022 թվականին ՌԴ-ում յուրաքանչյուր հինգերորդ արժութային հաշիվ բացվում է յուանով
2022 թվականին Ռուսաստանում յուրաքանչյուր հինգերորդ արտարժութային հաշիվը բացվում է յուանով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tochka Bank-ի հետազոտությունը։
«Այս տարի բաց արտարժութային հաշիվների 21%-ը յուանով է, անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է ընդամենը 3%-ի։ 2022 թվականի հունվարին արտարժույթի 59,9%-ն ունեցել է ԱՄՆ դոլար, 35,9%-ը՝ եվրոյով, 0,6%-ը՝ յուանով և 3,5%-ը՝ ֆունտ ստեռլինգով, թուրքական լիրայով և այլ արժույթներով։ Նոյեմբերին տնտեսվարողները առաջնահերթությունը տալիս են յուանին, այժմ խնայողությունների 65,5%-ը պահվում է այս արժույթով»,-ասվում է հետազոտության մեջ։
ԱՄՆ դոլարը և եվրոն նոյեմբեր ամսին զգալիորեն կորցրել են իրենց դիրքերը: Այժմ ռուսները այդ արժույթներով պահպանում են իրենց խնայողությունների համապատասխանաբար 21,8% և 11,6%-ը։ Խնայողությունների միայն 1,2%-ն է պահվում այլ արժույթներով։
Բացի այդ, ուսումնասիրությունը ցույց են տվել, որ մեկ տնտեսվարողի հաշվով արտարժութային հաշիվների թվի 196-ից հասել 227-ի։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկությունները. Զաքարյան
- Չինաստանի կենտրոնական բանկը 600 միլիարդ յուան է ներարկում երկրի բանկային համակարգ
- Հայկական դրամը` դոլարի ու յուանի հետ միասին, Սպիտակ տան պաշտոնական էջում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին