Սուրենյանց. Փաշինյանը գերադասում է ոչ թե ցավոտ բանակցային լուծումը, այլ զիջումն՝ արյունով
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Փաշինյանը գերադասում է ոչ թե ցավոտ բանակցային լուծումը, այլ զիջումն՝ արյունով
Երկու մոլորություն մեզ սխալ ելակետով վերլուծություն անելու գայթակղության առաջ է կանգնեցնում:
Չգիտես՝ ով և ինչու մեզ համոզել է, որ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանին է պետք ու, որ ժամանակն աշխատում է մեր օգտին:
Ավելորդ է ասել, որ այս վարկածի կողմնակիցները որևէ փաստարկ չեն բերում:
Որպես կանոն, խաղաղության պայմանագիրն, առաջին հերթին, պարտվող կողմին է պետք, որի միջոցով նա կարողանում է կասեցնել պարտության հետևանքների խորացումը ու ինստիտուցիոնալ խաղաղության միջոցով՝ նախադրյալներ ստեղծել զարգացման համար:
Ալիևը հազար պատրվակ կարող է փնտրել՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար. նա «սողացող պատերազմի» միջոցով ուժեղացնում է իր բանակցային դիրքերը:
Ֆրանսիայի Սենատը տվեց նման առիթ ու Ալիևը հրաժարվեց բանակցել Մակրոնի միջնորդությամբ:
Ինչո՞ւ բանակցային գործընթացի վիժեցման բեռի տակ մտավ նաև Փաշինյանը՝ «խրոխտ» հայտարարելով, թե առանց Մակրոնի բանակցությունների չի մասնակցի:
Ընդ որում, Երևանի դիրքորոշումը աջակցության չարժանացավ ոչ Բրյուսելում, ոչ անգամ՝ Փարիզում:
Ասել եմ ու կրկնում եմ՝ Փաշինյանը գերադասում է ոչ թե ցավոտ բանակցային լուծումը, այլ զիջումն՝ արյունով, մեր տղաների արյան հաշվին...
Հենց դրա համար է նա վերադարձել նախապատերազմյան «հայրենասիրական» նարատիվին»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Այս նարատիվով Արևմուտքում հաջողություններ չենք ունենա, բայց լուրջ ռիսկեր կարող ենք սպասել հյուսիսից
- Սուրեն Սուրենյանց. Փաշինյանը մի ճաշ է եփել, որը հիմա ուտել չի ուզում
- Սուրենյանց. Նման կոնսենսուս ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում չի կայանա