ԱՄՆ-ը զինամթերքի ամենամեծ խմբաքանակն է մատակարարել քրդական PKK-ին
ԱՄՆ-ը զենքի և զինամթերքի ամենամեծ խմբաքանակն է մատակարարել Սիրիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին, այն դեպքում, երբ Անկարան պատրաստվում է ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Yeni Şafak թերթի հրապարակմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքին:
«Մեհմետչիկը» (այսպես են անվանում զինվորականներին Թուրքիայում ) վերջին նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում Սիրիայում ցամաքային գործողության համար։ Մինչ PKK-ի զինյալները անհամբեր սպասում էին գործողության մեկնարկին՝ ԱՄՆ-ը կրկին միջամտեց։ ԱՄՆ-ն ահաբեկիչներին ուղարկել է 120 մեքենա՝ զրահատեխնիկայով, զենքով, զինամթերքով ու նյութատեխնիկական միջոցներով։ Ավտոշարասյունն անցել է սիրիա-իրաքյան սահմանի Ալ-Վալիդ սահմանային անցակետով և ուղղություն վերցրել դեպի Հասաքայից հարավ գտնվող Թալ-Բայդար բազա»,-հայտնում է պարբերականը։
Հոդվածագիրը, հղում անելով Սիրիայի իր աղբյուրներին, գրում է, որ «այս ռազմական շարասյունը եղել է ամենամեծը, որ երբևէ հասել է տարածաշրջան»։
«Զինամթերք, ականանետեր և նյութատեխնիկական պարագաներ են հասցվել Հասաքայի սահմանի երկայնքով գտնվող քաղաքներին: Հաղորդվում է, որ PKK-ն այդ տեխնիկան տեղափոխում էր թունելներով: Տեղական աղբյուրներն ասում են, որ նախապատրաստական աշխատանքներ են տարածվել Մալիքիա, Ալ Քամիշլի և Դարբասիա քաղաքներում»,-ասվում է հոդվածում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող 19 գյուղի
- Ամերիկացիների՝ Սիրիայի քրդերին օգնություն են տրամադրելը զայրացրել է թուրքերին
- Reuters.Թուրքական ուժերը գրեթե պատրաստ են Սիրիայում ցամաքային գործողություններ անցկացնելուն
- Սիրիական բանակն ուժեր է ուղարկել Հալեպի հյուսիս՝ թուրքական զորքերը հետ մղելու համար
- Էրդողանը չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը
- Խամենեին հայտարարել է, թե Թեհրանի քաղաքականությունը հանգեցրեց Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի պարտությանը
- Թուրքական լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել Սիրիայում հնարավոր ցամաքային գործողության մասին
- Թուրքիան հայտարարել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողության ընթացքում իր զինծառայողի մահվան մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա