Աշոտյան. Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը, որ՝ «ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»։
Ա.Աշոտյանը գրել է.
«Հե՜յ, միամիտ հայե՜ր։
Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելո՞ւ։
Բանակցողին փոխելո՞ւ։
Զենք գտնելո՞ւ։
Առաջնագիծն ամրացնելո՞ւ։
ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքները արձանագրելո՞ւ և արձագանքելո՞ւ։
Ալիևի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։
Հայ ռազմագերիներին ազատելո՞ւ։
Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելո՞ւ։
Չէ, գժուկներ։
Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։
Հ.Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ իրավունքների մասին է բարձրաձայնելու Լանզարոտեի ու Ստամբուլյան կոնվենցիաների ջատագով Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ ընտրվելուց հետո
- Նախ՝ կան Եվրամիություն երկրներ, որոնք չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան. Գևորգ Դանիելյան
- Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան
- Այս օրենքը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է. Գևորգ Դանիելյան
- Էրդողան. «Պիտի վերանայենք Ստամբուլյան կոնվենցիան»
- Վարդանյան. Զարմանում եմ՝ ինչու Ստամբուլյան կոնվենցիան կարող է այս աստիճան մեծ արձագանք առաջացնել
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև (լրացվում է)
- Բողոքի ակցիա ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան