Պարտավոր չենք հաշվետու լինել որևէ մեկին. Էրդողանը՝ Սիրիայում ռազմագործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին չպիտի հաշվետվություն տա։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մտադիր է 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծել իր հարավային սահմանների մոտ։
«Մենք պարտավոր չենք թույլտվություն ստանալու հայրենիքի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, մենք հաշվետվություն չենք տալու դրա համար»,- ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ ոչ ոք չի կարող ստիպել Թուրքիային քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող քայլեր իրականացնել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:
Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:
Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի ռազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն օդային հարվածներով:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Hürriyet-ի՝ Էրդողանի և Ասադի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս
- Էրդողանը չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը
- Թուրքիայի ռազմական գործողությունը Էրդողանը հիմնավորել է Սիրիայում Ռուսաստանի պայմանավորվածությունների չկատարմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան