Ադրբեջանցիների ներխուժումների հետևանքով նրանց կրակոցները Գեղարքունիքի գյուղերում առօրյայի անբաժան մաս են դարձել. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները մի քանի օր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամաբակ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղերում իրականացրել են փաստահավաք աշխատանքներ։
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ արդյունքները ներկայում ամփոփվում են:
«Դրանք պատշաճ կերպով կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին, կներկայացվեն միջազգային հանդիպումների ժամանակ, կդառնան հասանելի ՀՀ Կառավարության և Խորհրդարանի կողմից օգտագործման համար։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի դիրքորոշմամբ՝ առաջնային նպատակ պետք է լինի ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները հեռացնելը ոչ միայն Հայաստանի օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող բոլոր վայրերից։
Դա հրատապ անհրաժեշտություն է` սահմանային բնակավայրերում մարդկանց բնականոն կյանքը, նրանց իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- նշում են հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի․ Արման Թաթոյան
- Ակնհայտ է՝ սա երկրի անվտանգության ապահովումը ձախողման տանող քաղաքականություն է․ Արման Թաթոյան
- Մենք ամեն օր պատերազմի մեջ ենք. Արման Թաթոյան
- Ի՞նչ է նկարել Թաթոյանը Շուռնուխի դպրոցի պատուհանից
- Թաթոյան. Ադրբեջանցիները սեպտեմբերի 13-14-ից հետո հափշտակել են մեր քաղաքացիներին պատկանող 7 մեքենա, մինչև 6000 հատ ոչխար
- Թաթոյան. Միայն Կապանում 2700 հա օկուպացված տարածք ունենք
- Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ նաև օկուպացված տարածքներից. Արման Թաթոյան
- Թաթոյան. Կատարել ենք Կապան, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհների ուսումնասիրություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին