2023թ բյուջեով գիտության ֆինանսավորումը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տարմադրած ծախսերին. Թաթուլ Մանասերյան
«Երբ կա երկնիշ աճ, նշանակում է, որ տնտեսությունը զարգացել է, եկամուտներն են աճել, որ ոչ միայն առանձին ձեռնարկությունների շահույթներն են աճել, այլև՝ տնտեսության առանձին ճյուղերում աշխատող մարդկանց եկամուտները»,-մամուլի աուլիսում անդրադառնալով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեին՝ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Նա հայտարարեց, որ տնտեսության աճն օրինաչափորեն պետք է հանգեցնի աղքատության նվազմանը, բայց Հայաստանում կա պարադոքսալ վիճակ, երբ տնտեսությունն աճում է երկնիշ թվով, իսկ դրան զուգահեռ ոչ թե աղքատության կրճատում է արձանագրվում, այլ աղքատությունն էլ է աճում:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ ժողովուդն ակնկալում է, որ պետական բյոջե գնացող գումարները կուղղվեն այն ծախսերի ֆինանսավորմանը, որոնք առաջնահրեթություններ են:
«Բայց եթե նայում ենք պետական բյուջեի ծասային մասին, ապա տեսնում ենք, որ միայն պետական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն են թռիչքաձև աճ արձանագրել, նախկինում պարգևավճարների տեսքով տրվածն օրինական աշխատավարձի մեջ են մտցրել»,-հայտնեց Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ առաջնահրեթությունների խզումն արտահատվում է նաև գիտության ոլորտի հարցում, երբ այս ուղղությամբ ֆինանսավորումը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տրամադրած ծախսերին, վերջինս նաև գերազանցում է բանակին տրամադրվող ծախսերին:
Մանասերյանը շեշտեց, որ ընթացիկ տարում Հայաստան են ժամանել 300 հազարից ավելի ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի և այլ երկրների քաղաքացիներ, որը երկրի ազգաբնակչության 10 % է, որը չէր կարող չազդել տնտեսության վրա:
Տնտեսագետը ասաց, որ տարեվերջին հանրապետությունում կլինի 42% աղքատություն։
«Ստացվում է, որ ՀՀ–ում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է։ կան մարդիկ, որոնք ապրոմ են հողի և բեդոնի վրա: Նրանց թիվը առանձնապես մեծ է, մասնավորապես, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերում»,-հայտարարեց Մանասերյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանության բերած բյուջեն այն մասին է, որ ամեն հաջորդ օր մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու. Թադևոս Ավետիսյան
- Վրաստանի բյուջեն 2023 թվականին կկազմի 24,3 մլրդ լարի
- ՔՊ-ական պատգամավորները խոսում են բյուջեի դրական ցուցանիշների մասին՝ մոռանալով հիշատակել աղքատության այսօրվա ցուցանիշը
- 2023 թ. կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա. ԿԲ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան