Կարեն Վրթանեսյան. «Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Եկել եմ ձեր «տոնը փչացնեմ»... Ես համոզված եմ, որ ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը։
Օք ա, երբ առանձին գործիչներ կամ նույնիսկ կուսակցություններ մանդատները վայր են դնում, դա կարող է ինչ-ինչ անձնական կամ կուսակցական հանգամանքներից բխել։
Բայց ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում և պատգամավորի կարգավիճակով նախատեսված ամբողջ գործիքակազմն ակտիվ օգտագործի օկուպացիոն վարչակարգին ինչով հնարավոր է վնասելու համար։
«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, որն իրականում հենց նիկոլական քարոզչությունն է թեժացնում, որովհետև այն բխում է Նիկոլի շահերից»։
Հարակից հրապարակումներ`
- Վալոդիկը, Գուգուշիկը կդնի մանդատը, կվերցնի Նազիկը, Թութուշիկը՝ մեծ առումով նահատակվող ընդդիմության օրակարգում ոչինչ չի փոխվի. Զոհրաբյան
- «Վերածնվող Հայաստան»-ի գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում. «Հայաստան» խմբակցություն
- Հռիփսիմե Ստամբուլյան. Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել
- Արամ Վարդևանյան. Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը
- Չեմ բացառում՝ կլինեն պատգամավորներ, որոնք մանդատները վայր դնելու որոշում կկայացնեն. Ագնեսա Խամոյան
- Ստանձնել եմ ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր․ Գառնիկ Դանիելյան
- Իշխան Սաղաթելյան. Մանդատներն անհրաժեշտ են