Եվրատեսիլի սալյուտները կանցնեն, կպրծնեն և Նիկոլը նոր պատերազմով կտա «զանգեզուրի միջանցքը». Նաիրա Զոհրաբյան
«Ես չեմ ցանկանա, որ ռազմական փորձագետների այս կանխատեսումներն իրականություն դառնան, բայց տեսակետ կա, որ «զանգեզուրի միջանցքը» Նիկլոը տալու է նոր պատերազմով: Այս Եվրատեսիլի սալյուտները կանցնեն, կպրծնեն, ցավոք սրտի, նոր պատերազմով տալու է»,-ասուլիսում ռազմական փորձագետների կանխատեսումները ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտարարեց, թե Փաշինյանը ստում է, երբ ասում է, թե «զանգեզուրյան միջանցք» չկա և մեջբերեց Ալիևի վերջին հայտարարությունը, որում նա ասել է, թե «զնագեզուրի միջանցք» կա և, որ նրա հետ կապված հարցերը բանակցում են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունները վաղուց հանձնել էին Արցախը՝ ԱԺ նախկին պատգամավորը կրկին մեջբերեց նույն ելույթում Ալիևի խոսքը, թե իրեն միջազգային կառույցներից միշտ էլ ասել են, որ արցախյան հիմնահարցը տարբերվում է Աբխազիայի, Օսեթիայի և Մերձդնեստրի հակամարտություներից, և եթե վերջիններիս հարցում հիմնական առանցքը տարածքային ամբողջականությունն է, ապա Արցախի հարցում միջազգային հանրությունը ասել է, որ միայն տարածքային ամբողջականությունը չի աշխատում, գործելու է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:
«4 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը բառացի ասել է՝ նախկին իշխանությունների օրոք արցախյան հիմնահարցի հիմնական օրակարգը եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ իրենք այդ օրակարգը հարգել են և բանակցությունները գնացել են դրա շուրջ, Ադրբեջանն էլ գիտեր իրենց այդ օրակարգի մասին»,-մեջբերեց Զոհրաբյանը և հիշեց նաև 2016 թվականին կառավարության նիստում Ալիևի հայտարարությունը, թե փակ դռների հետևում միջազգային հանրությունը իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
«Հիմա, Նիկոլ Փաշինյա՛ն, էդ ինչպե՞ս եղավ, որ 2007 թվականից նախկին իշխանություններն Արցախը ճանաչել էին Ադրբեջանի կազմում»,-հարց հնչեցրեց բանախոսը և ընդգծեց, որ Ալիևի վերջին ելույթին Նիկոլ Փաշինայնը և իշխող ուժը չի արձագանքել:
Հարակից հրապարակումներ`
- Վալոդիկը, Գուգուշիկը կդնի մանդատը, կվերցնի Նազիկը, Թութուշիկը՝ մեծ առումով նահատակվող ընդդիմության օրակարգում ոչինչ չի փոխվի. Զոհրաբյան
- Լավ, բա ինչի՞ էր Ալիևը 2016-ին լացում. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան