Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչ է գրել Բեն Աֆլեքն իր նշանադրության մատանու վրա
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոսել է այն հատուկ ուղերձի մասին, որը Բեն Աֆլեքը փորագրել է իր նշանադրության մատանու վրա։ Գազետա.ռու-ն գրում է, որ 53-ամյա աստղը հարցազրույց է տվել Apple Music One-ի Զեյն Լոուին՝ պատմելով Բեն Աֆլեքի հետ իր հարաբերությունների մասին։ Մասնավորապես, Լոպեսը խոսել է այն գրառման մասին, որը Աֆլեքը փորագրել է նշանադրության մատանու վրա, որը նվիրել է իրեն հարսանիքից առաջ։
«Ոչ։ Չեմ պատրաստվում։ Ոչ մի տեղ»,- գրել է 50-ամյա դերասանը մատանու ներսի մասում։
Ջենիֆեր Լոպեսը հավելել է, որ Բեն Աֆլեքը սկսել է օգտագործել այս արտահայտությունը այն բանից հետո, երբ նրանք նորից սկսել են հանդիպել։
«Այդպես նա ստորագրեց իր էլեկտրոնային նամակը, երբ մենք նորից սկսեցինք շփվել։ Այսինքն՝ «մի անհանգստացի, ես ոչ մի տեղ չեմ գնալու», - խոստովանել է Լոպեսը:
Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքն ամուսնացել են այս տարվա ամռանը։ Զույգը վերականգնել էր հարաբերություններն առաջին անհաջող նշանադրությունից քսան տարի անց:
Հարակից հրապարակումներ`
- Ջենիֆեր Լոպեսը նոր ալբոմ կթողարկի
- Ջենիֆեր Լոպեսը սոցցանցից հեռացրել է բոլոր լուսանկարները
- Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են
- Ջենիֆեր Լոպեսը հաստատել է Բեն Աֆլեքի հետ նշանադրությունը