Փարիզում գործադուլ են անում հոգեբուժարանների աշխատողները
Փարիզի հոգեբուժական բաժանմունքների աշխատակիցները երեքշաբթի գործադուլ են արել՝ հիվանդների բուժման համար անձնակազմի և միջոցների բացակայության պատճառով: Դեպքերի վայրից լուրը հայտնել է «ՌԻԱ նովստի»-ի թղթակիցը։
Երեքշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի առողջապահության նախարարության դիմաց տեղի է ունենում հոգեբուժական բաժանմունքների աշխատողների ցույցը։ Դրան մասնակցում են տասնյակ հոգեբույժներ և ոլորտի ներկայացուցիչներ։
Գործադուլը ոստիկանության հսկողության տակ է ընթացել։
Ցուցարարները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են լրացուցիչ միջոցներ՝ հիվանդներին բուժելու և բուժանձնակազմի ավելացման համար։
«Ես 20 տարի է, ինչ աշխատում եմ մանկական հոգեբուժության ամբիոնում և տեսնում եմ, թե ինչպես են աշխատանքային պայմանները միայն վատթարանում, բաժանմունքների անձնակազմը գնալով փոքրանում է, մեզ ավելի ու ավելի քիչ միջոցներ են տրամադրվում մեր մասնագիտական գործունեության համար, հատկապես՝ մարզերում: Մենք չունենք բավարար հագեցված բաժանմունքներ երեխաներին բուժելու համար, հատկապես՝ հատուկ կարիքներով և աուտիզմով երեխաների համար»,-լրագրողին հայտնել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ հիվանդ երեխաների թիվը շատ է աճել, և նրանց բուժման համար բավարար միջոցներ չկան, ուստի շատերին ստպված են հերթագրել և սպասեցնել դրան։
«Իհարկե, տնտեսական ճգնաժամն ազդեց, բայց առողջապահական ոլորտում վիճակն արդեն ծանր էր, հիմա էլ ավելի է վատանում: Մենք կառավարությունից ավելի շատ միջոցներ ենք խնդրում հիվանդներին բուժելու և անձնակազմն ավելացնելու համար»,-ասել մանկական հոգեբույժը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Ֆրանսիայի և Ռուսաստանի մերժումների հիմքում այդ պետությունները դրել են քաղաքական հետապնդման փաստը
- Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար
- Ուսանողը հայտնվել է հոգեբուժարանում՝ Մակրոնի վրա ձու նետելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան