ՔԿ-ն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողի դիերի նույնականացման գործընթացը
ՀՀ Քննչական կոմիտեն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը:
«Նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։
Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ»,- գրել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ
- Հայկական կողմին է փոխանցված 10 զինծառայողի դիերի փորձաքննությունն ընթացքի մեջ է. Ավանեսյան
- Ադրբեջանը 10 զինծառայողի մարմին է հանձնել հայկական կողմին
- ՊՆ-ն գիտի տեղանքներ, որտեղ զինծառայողների դիեր կան, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները հանվել. ՄԻՊ
- Նիկոլ Փաշինյան. Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս
- 13-օր է՝ Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր. Անհայտ կորած զինծառայողի հայր
- Թշնամին ևս 95 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին