Ովքե՞ր են «Զինծառայողներին,ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շահառուները
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում մանրամասնում է, թե ովքեր են ·
«Զինծառայողներին,ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շահառուները։
«Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրվում է.
1.Զինծառայողներին՝ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձանց,
2. Զինծառայողներին հավասարեցված անձանց՝
2.1 Վարժական հավաքների կանչված զինապարտներին, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձանց,
2.2 Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց,
2.3. Քրեակատարողական ծառայողներին, հարկադիր կատարողներին,
2.4 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց,
2.5 Պաշտպանության նախարարության, քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված մի շարք անձանց,
2.6 Փրկարարական ծառայողներին,
3. Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին,
4. Զինծառայողների և փրկարար ծառայողների ընտանիքի անդամներին՝ պայնագրային, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (այդ թվում՝ երկրապահ կամավորականների) և նրանց ընտանիքների անդամներին,
5. Զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողների ընտանիքի անդամներին»: