Մանդատները վայր դրած պատգամավորները համարել են, որ պառլամենտում հնարավոր չէ որևէ բան անել. Արծվիկ Մինասյան
Մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Որևէ փոփոխություն չկա։ Մարտավարական գործողության շրջանակներում նրանք համարել են, որ պատգամավորական մանդատն այլևս սպառված է, պառլամենտում հնարավոր չէ որևէ բան անել։ Մենք համարում ենք, որ, այնուամենայնիվ, դեռևս հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Թեկուզ նաև այն պատճառով, որ հանրության համար անընդատ պետք է բացահայտել այս իշխանությունների ապօրինությունները, հակապետական բնույթը։ Տեսնում ենք, որ հանրությունը մոլորության մեջ է»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով, իշխանությունը մի ձևակերպումն այնպես է ձևախեղում, գլխիվայր շուռ տալիս, որ հանրության մոտ տպավորություն է, թե նախկիններն են մեղավոր պատերազմի պարտության համար, նախկիններ են մեղավոր, որ այսօր պարեկները մարդ են ծեծում։
«Այս մանիպուլյացիաները պետք է կարողանանք բացահայտել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Հարցին՝ Իշխան Սաղաթելյանը չի՞ վերադառնա Ազգային ժողով, մտադի՞ր է մանդատը վայր դնել, Ա. Մինասյանն ասաց. «Մեր գնահատմամբ՝ նրա գործունեությունը որպես Ազգային ժողովի պատգամավոր, շատ արդյունավետ է, երբ Հայաստանի ԱԺ պատգամավորը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը կարողանում է դրսում հանդիպումներ ունենալ։ Սա շատ ավելի մեծ արժեք է, քան թե ֆորմալ առումով մասնակցել նիստերին, քվեարկել կամ չքվեարկել։ Ինչ վերաբերում է ապագային, ժամանակը ցույց կտա թե ինչպիսի ընթացքի մեջ ենք մենք լինելու»։
Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրել է գործունեությունը Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրելիրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել նաև Արամ Վարդևանյանը։ Նրանք բոլորը Հայաստան» խմբակցությունից են։
Հարակից հրապարակումներ`
- «Վերածնվող Հայաստան»-ի գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում. «Հայաստան» խմբակցություն
- «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում
- Արամ Վարդևանյան. Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին