Արցախում փաստաբանության ինստիտուտի կայացումը կարևոր է․ Հարությունյան
Նախագահ Հարությունյանն ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին՝ պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահականից։
«Քննարկվել են Փաստաբանական պալատի hանրային գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Հարությունյանը կարևորել է փաստաբանության ինստիտուտի կայացումն Արցախում՝ որպես քաղաքացիների շահերի պաշտպանության կարևոր օղակի:
Հանդիպման ընթացքում Հարությունյանը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան