Պետք է աշխատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա. Աղաջանյան
«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին 7-ին Բրյուսելում նախատեսված է եղել Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը չեղարկվել է: Օրեր առաջ Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Երևանը պայման է առաջ քաշել, ըստ որի՝ խոսակցությունը տեղի կունենա միայն Փարիզի մասնակցությամբ, ինչը չի համապատասխանում Բաքվի դիրքորոշմանը։
Աղաջանյանի խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպն այս տեսանկյունից նորություն չէ։
«Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ դեկտեմբերին կայանա հանդիպում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պետք է աշխատենք, որ հանդիպումը տեղի ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Բայրամովը
- Պուտինն Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանի հաղորդակցության և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը
- ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցեր
- Առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում. Պեսկով
- Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև