Քաղաքական 16:27 30/11/2022 Հայաստան

Ինգա Զարաֆյան. ԶՊՄԿ-ի շահերը գերադասվում են Հայաստանի բնակիչների առողջությունից, շրջակա միջավայրից

Հայաստանում հանքարդունաբերության ոլորտում գործող ընկերությունների՝ մասնավորապես «Զանգեզուրի պղձամոլբիդենային կոմբինատի շահերը գերադասվում են բնակիչների  առողջությունից, շրջակա միջավայրից։ Panorama.am-ի հետ զրույցում ահազանգում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ անդրադառնալով Ողջի գետի աղտոտման խնդրին։

«Մեզ նման երկրներում, որտեղ հանքերում օգտագործվում են էժան սարքավորումներ, ինչը շահավետ է բիզնեսի տեսանկյունից, առողջապահական, բնապահպանական խնդիրները մղվում  են տասներորդ պլան։ Այո, միջազգային ընկերությունները գալիս են մեր երկիր, վերցնում մեր հարստությունը, թողնում մեզ աղտոտված տարածքներ ու վնասված առողջություն»,-ասաց բնապահպանը։

Նշենք, որ Սյունիքում Ողջի գետի ջրերն արդեն մի քանի օր է՝ աղտոտված են։ Չնայած  խնդրի մասին հնչած ահազանգերին, պետական մարմինները լուռ են, բնապահպան-ակտիվիստները՝ խաղաղ։

Համայնքի էջում խնդրի մասին որևէ բան չկա, Բնապահպանության նախարարությունը,
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը լուռ են,  Դատախազությունը, որ պետք է պաշտպանի պետության շահերը, դեռ չի արձագանքել խնդրին։

ԲՆ խոսնակը տեղում չէր, խնդրեցին զանգահարել ավելի ուշ, տեսչական մարմնից հարցումը գրավոր ուզեցին, համայնքապետարանի հեռախոսին ուղղված զանգերն անպատասխան մնացին, գլխավոր դատախազությունից խոստացան՝ կարձագանքեն ավելի ուշ։

Panorama.am-ի զրուցակից Ինգա Զարաֆյանն ընդգծում է՝  աղտոտումը միայն գետի ջրերով չի սահմանփակվում, բացասական հետևանքները շղթայաբար տարածվում են ոլորտից ոլորտ՝ պատճառ դառնալով Սյունիքի բնակիչների առողջական լուրջ խնդիրների, գյուղատնտեսության ոլորտի անկման, շրջակա միջավայրի վնասման։

«Գետի ջրերից բացի աղտոտվում է նաև միջավայրը, ապա այդ քիմիական տարրերն անցնում են բույսերի մեջ,  պտուղ-բանջարեղենի մեջ, որոնցով սնվում են մարդիկ, անասունները, հետո դրանք հայտնվում են մարդու օրագանիզմում, սա էլ իր հերթին բերում է առողջական տարբեր խնդիրների։ Բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել, եղել են դեպքեր, երբ երեխաների նույնիսկ մազի մեջ քիմիական տարր է հայտնաբերվել՝ մոլիբդեն, մկնդեղ։ Երեխայի տատիկն ասում է՝ ի՞նչ է լինելու իմ թոռնիկի հետ։ Մարդկանց օրգանիզմում վտանգավոր քիմիական միացությունները, էլեմնետները մի քանի անգամ գերազանցում են թույլատրելիի շեմը»,-ասում է Զարաֆյանը։

Նրա խոսքով, առողջապահության, Շրջակա միջավայրի նախարարություններին տարիներ շարունակ փոխանցվել են ուսումասիրությունների արդյունքները, սակայն  որևէ ուղեցույց չի մշակվել, քայլեր չեն ձեռնարկվել, կանխարգելող գործողություններ չեն մշակվել։

«Հանքարդյունաբերական բիզնեսի շահը գերադասվում է գյուղատնտեսության, առողջապահության շահերին։ Հասկանո՞ւմ եք։ Այս ոլորտները դրվում են երրորդական պլան, մի ընկերության շահը վեր է դասվում ամեն ինչից։ Զանգեզուրի պցնձամոլիբդենային կոմբինատի դեպքում պետությունը պետք է շատ խիստ լինի, քանի որ մենք գիտենք բաժնետոմսերի 15 տոկոսը տրամադրվել է պետությանը։ Սա նրան թույլ է տալիս միջամտել որպես վերահսկող։ Եթե պետությունը չի կատարում վերահսկողությունը,  ուրեմն  այդ 15 տոկոսն ինչո՞ւ են նվիրաբերել պետությանը»,-ասաց Զարաֆյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։ Չնայած բամաթիվ պահանջների, այդ թվում նաև դատական հայցերի, կառավարությունը չի հրապարակում նվիրատվության պայմանագիրը։ Իրավապաշտպաններն այստեղ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, գործարքը որակում ոչ թափանցիկ։

ՀԿ նախագահի խոսքով, պետությունը պետք է բիզնեսից պահանջի արդիականացնել սարքավորումները, թարմացնել, հիմնանորոգել պոչամբարը, որպեսզի թափոններ քիչ լինեն ու շրջակա միջավայրը քիչ աղտոտվի։

«Աղտոտման համար նախատեսված. նշանակված տուգանքները ցածր են Հայաստանում։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատող ձեռնարկության համար այդ մի քանի հարյուր հազար դրամ տուգանքը չի կարող մեծ նշանակութուն ունենալ։ Պետք է պատասխանատվությունը խիստ լինի։ Կան տարբեր մեխանիզմներ։ Մարդիկ ի վերջո պետք է հասկանան, որ չի կարելի այդքան աղտոտել միջավայրը, վնաս հասցնել մարդկանց առողջությանը։ Մեզ մոտ չի աշխատում այդ սկզբունքը, աղտոտիչն ու աղտոտողը պետք է վճարեն, մեզ մոտ չեն վճարում։ Եթե ընկերությունը պատասխանատվություն կրի, ապա մենք նման իրավիճակ չէինք ունենա, եթե պատասխանատվություն կիրառվեր, ապա ընկերությունը կանխարգելիչ միջոցներ կձեռնարկեր, կան չէ՞ նման միջոցներ, և դրանք պետք է բիզնեսը ձեռնարկի, իսկ պետությունը ստիպի դա անել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալոց ԶՊՄԿ տնօրինության խոստացած ներդրումներին, ասել էր. «Ռուսաստանի տնտեսությունը ոչ էկոլոգիական, ոչ էլ արդյունաբերական, ոչ արտադրական, ոչ էլ ներդրումների առումով է պիտանի լինելու։ Ռուս ներդրողը, որ եկել է Քաջարան, ասում է՝ 3 մլրդի ներդրում եմ անելու, սա այն դեպքում, երբ այնտեղ մետաղաձուլական գործարան կառուցելու համար առավելագույնը 800 մլն փող է պետք»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}