Իրանում մահապատժի են դատապարտել չորս անձի՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար
Իրանի Գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել չորս մարդու՝ Իսրայելի օգտին լրտեսելու և մարդկանց առևանգման համար։ Այս մասին չորեքշաբթի Mehr գործակալության տարածած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Ըստ գործակալության՝ 2022 թվականի հունիսին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է հանցավոր խմբի ձերբակալության մասին, որի անդամները, իբր, կապված են Իսրայելի հետ։ Իրանական կողմի պնդմամբ՝ նրանք ոչնչացրել են մասնավոր ու պետական ունեցվածքը, առևանգել մարդկանց և կատարել այլ հանցագործություններ։ Նախնական վճիռների կայացումից հետո գործը գնացել է Գերագույն դատարան, որը վերջնական վճիռներ է կայացրել յոթ ամբաստանյալների նկատմամբ։
Չորսը մահապատժի են դատապարտվել Իսրայելի հետ «հետախուզական համագործակցության» և մարդկանց առևանգման համար, ևս երեքը դատապարտվել են հինգից տասը տարվա ազատազրկման՝ երկրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, առևանգմանն աջակցելու և զենք պահելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան