Ըստ իրանցի նախարարի՝ Առողջապահական ցուցանիշներով Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում
Իրանի Առողջապահության, բուժման 7 բժշկական կրթության նախարարն անդրադառնալով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ժողովրդի առողջապահության ոլորտում արձանագրված առաջընթացին, ասել է, որ «Իրանը տարածաշրջանում առողջապահական ցուցանիշներով առաջին տեղն է զբաղեցնում»։
Ըստ ParsToday-ի՝ Բահրամ Էյնոլլահին հավելել է. «Կահիրեում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագումարում հայտարարվեց, որ Իրանը բացառությամբ ծխախոտի, բոլոր ցուցանիշներով առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում»։
Էյնոլլահին ասել է.«Չնայած թշնամի լրատվամիջոցների կործանարար ու թունավոր աշխատանքներին, Իրանի Առողջապահության նախարարությունը հաջող գործունեություն է ծավալել»:
Չնայած պատժամիջոցներին և համաշխարհային քաղաքական ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով գիտական և բժշկական ոլորտներում ժողովրդի, հատկապես ընտրյալ ու ակտիվ երիտասարդների կարևոր դերին, հաղթահարել է խոչընդոտները և լավ արդյունքների է հասել:
Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին նոյեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում, ներկայացնելով երկրի արտադրության ցուցանիշների վերջին վիճակը, ասել է, որ Իրանն ինքնաբավ է դարձել 500 բժշկական արտադրանքի արտադրության ոլորտում։